29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սիրիայի նոր Սահմանադրությունը վստահություն չի ներշնչում ՄԱԿ-ին

“Սիրիայում անցկացված նոր Սահմանադրության քվեարկության արդյունքները  դժվար թե կարելի է անվանել վստահություն ներշնչող` զանգվածային բռնությունների եւ մարդու իրավունքների խախտման ֆոնի վրա”,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Էդուարդո դել Բուին, հաղորդում է  “ИТАР ТАСС”-ը:

Ներկայացնելով Պան Գի Մունի տեսակետն այս հարցի շուրջ` նա  ընդգծել է, որ նոր Սահմանադրությունը կարող է վերջ տալ “Բաաս” կուսակցության մոնոպոլիային եւ նպաստել քաղաքական վիճակի կարգավորմանը, սակայն նման քվեարկությունը պետք է կայանա բռնությունների եւ սարսափի պայմաններից դուրս:

ՄԱԿ-ի դիվանագետներն, ընդ որում, հիշեցնում են, որ ծայրահեղ ռազմա-քաղաքական իրադրությունը չխանգարեց միջազգային հանրությանը ավելի թեթեւ գնահատական տալ 2009-ին Աֆղանստանի նախագահական ընտրություններին, ինչպես նաեւ ՏԻՄ-ի ընտրություններին Իրաքում նույն թվականին: Դիտորդների կարծիքով` նման իրավիճակում խոսել անթերի եւ դեմոկրատական չափանիշներին համապատասխան ընտրությունների մասին, պարզապես անիրական է: Չդադարող բռնության պայմաններում կայացավ նաեւ Հայիթիի նախագահական ընտրությունների 2-րդ փուլը 2011-ի մարտին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ