25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայտնի է դարձել 16 աֆղաններին սպանած ամերիկացու անունը

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել ամերիկացի զինվորի անունը, ով մեղադրվում է 16 աֆղանների սպանության մեջ, հաղորդում է “Reuters”-ը: Մարդասպանը Ռոբերտ Բեյլսն է, ով ավագ սերժանտի կոչում ունի: Բեյլսի փաստաբանի հավաստմամբ` նրան տեղափոխել են Կանզաս նահանգ:

Նա 38 տարեկան է, ամուսնացած է եւ ունի 2 երեխա: Աֆղանստան է ժամանել 2011-ի դեկտեմբերին: Բեյլսի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը զինվորական ծառայության է անցել 2001-ի սեպտեմբերի ահաբեկչություններից հետո:

Ռոբերտ Բեյլսը մեղադրվում է 2012-ի մարտի 11-ի գիշերը աֆղանական Կանդագար նահանգում տեղակայված ամերիկյան ռազմական բազայի մոտ գտնվող գյուղում 16 խաղաղ բնակիչների սպանության մեջ, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են եղել:

Կասկածյալին ձերբակալել եւ մարտի 14-ին Քուվեյթ էին ուղարկել: Տեղեկություններ կան, որ նա մինչ Աֆղանստան մեկնելը ծառայել է Իրաքում, որտեղ ուղեղի ցնցում է ստացել եւ կորցրել ոտնաթաթի մի մասը: Ենթադրվում է, որ գյուղացիների վրա կրակելու ժամանակ նա հարբած է եղել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ