Իսպանական պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Քրիստոնյաների ժամանակը
Ռիկարդո Ռուիս դե լա Սերնա
2015 թվականին լրանում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը: 1915-1918 թվականների ընթացքում Օսմանյան կայսրության մոտ 600,000 հայ, իսկ այլ տվյալներով՝ մեկ միլիոն ութ հարյուր հազար, կոտորվեցին այնպիսի քաղաքականության արդյունքում, որի նպատակն էր նրանց բնաջնջելը երկրի երեսից: Այդ քաղաքականությունը միայն նրանց համայնքները ոչնչացնելուն չէր միտված, այն ենթադրում էր նաև նրանց ներկայության մասին հիշողության և դա ապացուցող պատմության մասունքների ջնջում: Քրիստոնյա հայերը, ինչպես հույները և կալդեացնիները, ենթարկվեցին ձերբակալությունների, զանգվածային սպանությունների, վտարումների և անապատներում հոգնատանջ դեգերումների, ինչի նպատակը նրանց կոտորելն էր: Նրանց գնացքներով տանում էին այն վայրեր, որտեղ մահանալու էին: Թուրքական բանակի հայ զինվորները նախ զինաթափվեցին և հետո դատապարտվեցին մահվան: Կանանց, երեխաներին և ծերերին վերապահվեց նույն ճակատագիրը, ինչ պատերազմի մասնակցելու տարիքի հասած տղամարդկանց: Կայսրության վեց հայկական նահագների ոչնչացումը սկսվել էր, սակայն, նախքան 1915 թվականը: 1894-1896 թվականներին համիդյան ջարդերը սարսափ տարածեցին կայրության քրիստոնյա փոքրամասնության շրջանակում: 1909 թվականին կոտորածի թատերաբեմ դարձան Ադանան և Կիլիկիայի այլ քաղաքաներն ու գյուղերը: Երբ 250 հայ մտավորական ձերբակալվեց Կոստանդնուպոլսում 1915 թվականի ապրիլի 23-24-ը, համայնքի բնաջնջման ուղին արդեն գծված էր: Հաջորդող օրերին, ձերբակալումները հասան 2.400-ի: Տասնամյակներ շարունակ իրար հաջորդող անպատժելի բռնության դրվագները կերտել էին այն ճանապարհը, որը տանում էր դեպի ցեղասպանություն: Իհարկե, այնտեղ որտեղ կարողացան դիմադրել, հայերը պայքարեցին դեմ առ դեմ: Որոշ վայրերում, ինչպես օրինակ Մուսա Լեռում, որն անմահացվել է Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան քառասուն օրը» վեպում, կարողացան դիմադրել թուրքական հարձակումներին 1915թ.-ի
հուլիսից սեպտեմբեր, մինչև ֆրանսիական և բրիտանական նավերը ունակ եղան փրկելու նրանց: Հարկ է հիշատակել նաև մահմեդականներին, նրանցից շատերը արաբներ էին, որոնք չհամագործեցին թուրքերի հետ և փորձեցին օգնել քրիստոնյաներին, նրանք այն բանի ապացույցն էին, որ կարելի էր այլ կերպ գործել: Սակայն, կայսրության հայերի մեծամասնությունը սպանվեց և նրանց մասին հիշողությունը ջնջվեց մեկընդմիշտ:
Միջին Արևելքի քրիստոնյա համայնքներն առ այսօր շարունակում են ապրել բնաջնջման սպառնալիքի ներքո՝ պարտադրված կրոնափոխության կամ երկրորդ դասի քաղաքացիության պայմանով՝ սահմանափակ կամ պարզապես գոյություն չունեցող իրավունքներով: Այս ամենը նպատակ է հետապնդում ոչնչացնել իսլամական ռեժիմներում ապրող քրիսոտնյա փոքրմասնություններին: Իրաքի քրիստոնյա համայնքը տարիներ շարունակ հանդուրժում է առևանգումներ, ահաբեկչական ակտեր, սպանություններ, սպառնալիքներ և ընդհանրապես բռնություն, որը միտված է ոչնչացնելու նրան որպես կրոնական փոքրամասնություն: Իսլամական
պետության տարածած սարսափը և քրիստոնայների ու եզդիների ոչնչացումը ցույց տվեցին ամբողջ մոլորակին, այն ինչ սպասվում է քրիստոնյաներին և այլ կրանական փոքրամասնություններին, որոնք ճնշված են ջիհադիստների կողմից: Սակայն, միայն համակարգային բռնությունը չէ, որ իրագործում են Իսլամական պետության բարբարոսները: Բռնության այլ ձևեր էլ կան՝ ռումբը, սպանությունը, սպառնալիքը, որոնք հանդուրժեցին ղպտիները այն ժամանակաշրջանում երբ Մահմեդական եղբայրները վերցրել էին իշխանության ղեկը Եգիպտոսում: Եթե որևէ մեկը հավատաց, որ իսլամիստները կապահովեն քրիստոնյաների անվտանգությունը, Մորսիի կառավարությունն ապացուցեց, որ իսլամիզմը անհամատեղելի է փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի և
մարդու իրավունքների հետ: Եղբայրները օգտագործեցին իշխանությունը ժողովրդավարական բարեփոխումները դեպի կրոնապետություն տանելու նպատակով:
Սիրիայում, դեպի ժողովրդավարություն գնալու հույսերը վերածվեցին անհուսալի քաղաքացիական պատերազմի, որտեղ դեմոկրատները պարտություն կրեցին երկու ճակատում էլ: Մինչ ջիհադիստները ջարդում էին Ասադի դիմադրողականությունը, Նախագահը կառուցում էր մի հակազդեցության գիծ, որին միանում էին բոլոր նրանք, ովքեր գիտեին, որ իրենց միակ տարբերակներն էին՝ դիմադրել կամ մահանալ: Կրկին, Իսլամական պետությունը օրինակ է, որը
հուշում է, թե ինչ է սպասվում քրիստոնյաներին այն տարածքներում, որտեղ ջիհադիստները հաղթեն:
Միջին Արևելքի պատմությունը պայմանավորված է կրոնական փոքրամասնությունների և մեծամասնությունների համակեցությամբ (քրիստոնյաներ և մահմդեականներ, շիաներ, սունիներ, զրադաշտներ, եզդիներ և այլք) և ժողովրդավարական հասարակաություններ կառուցելու մարտահրավերով, որտեղ քաղաքացիությունը առավել զորեղ է քան կրոնը կամ ցեղախմբային
հավատարմությունը: Եթե քրիսոտնյաներն անվտանգ չեն կարող ապրել իրենց իսկ պետություններում, ուր համայքներն ապրում էին դեռ Մուհամեդ մարգարեի ծնունդից դարեր առաջ, ամբողջ տարածաշրջանը կտուժի և կշարունակվի վեճը աշխարհիկների և կրոնականների, բանականության և հավատի, ժողովրդավարության և կրոնապետության միջև՝ իր հետևից թողնելով դիակներ:
Աշխարհը չի կարող կրկին անգամ քրիստոնյաների ոչնչացման անտարբեր վկա լինել: Ոչ մեկ չգնաց պատերազմի հայերին պաշտպանելու համար: Միացյալ Նահանգներում ձևավորված շարժումը ծառայեց, որպեսզի ստեղծվի կրիտիկական մի զանգված, որը կազմակերպեց մարդասիրական օգնության ուղարկումը, սակայն չկանխարգելեց բնաջնջմանը: Չեմ թերագնահատում դրանց կարևորությունը: Գիտենք այն ինչ տեղի է ունեցել՝ միսիոներների և դիվանագետների վկայության
շնորհիվ: Կսահմանափակվեմ ընդգծելով, որ մի համայնքի երկարաժամկետ փրկությունը հնարավոր չէ միայն մարդասիրական օգնությամբ և որ միայն դա բավարար չէ: Զգուշավոր լինելով իրենց տարածքի իսլամական բնակչությունից, ո՛չ Բրիտանական, ո՛չ Ֆրանսիական կայսրությունը քայլեր չձեռնարկեցին հայերին փրկելու ուղղությամբ: Այ՛ո, դա արեց ռուսը, սակայն անհավասարաչափ
արդյուքներով, որի բանակում կռվում էին Ցարի կայսրությունում ապրող հայերը: Վերջիվերջո, Հայաստանի Հանրապետությունը, նախ միայնակ, ապա ինտեգրված ԽՍՀՄ-ում, փրկեց հայերին:
Անցյալ տարվա հունիսին, մինչ Իսլամական Պետությունը հաղթանակում և տարածվում էր Իրաքի վրա, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կտրուկ բառերով հիշեցնում էր. «Այսօր անհամար նահատակներ կան եկեղեցում, բազմաթիվ քրիստոնյաներ են հետապնդվում: Մտածենք Միջին Արևելքի մասին, այն քրիստոնյաների, որոնք փախչում են հետապնդումներից, այն քրիստոնյաների, որոնք սպանվում են իրենց հետապնդողների կողմից»: Հայր Գաբրիել Նադաֆը հրավիրեց արաբախոս քրիստոնյա
երիտասարդներին միանալու Իսրայելի Պաշտպանության Ուժերին, որպես ձև՝ ինտեգրվելու այն հասարակության մեջ, որտեղ ապրում են և միանալու «ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքներ բոլորի համար» նախագծին: Այդպես է շարունակվում դրուզների և բեդվինների մոդելը: Սիրիայում, Եգիպտոսում, Լիբանանում, իհարկե նաև Իրաքում, քրիստոնյա համայնքները մտահոգությամբ են դիտարկում իսլամիզմի, ջիհադիզմի և դրանց ուղեկցող ահաբեկչության աճն ու տարածումը: Այդ բարբարոսները, որոնք սպանում են հանուն իսլամի նենգ տեսլականի և սպանում են հանուն Աստծո, ում անունը հայհոյում են ամեն բառով և ամեն գործողությամբ, թշնամիներն են
արժանապատվության, ազատության, բանականության և այն ամենի, ինչ իրենից ներկայացնում է հրեաքրիստոնաեական քաղաքակրթության ժառանգությունը: Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը, որը նշվում է ապրիլի 24-ին, մեզ վրա պարտականություն է դնում հիշելու և պատասխանատուն դառնալու առ այն, որ այն երբեք չկրկնվի որևէ ժողովրդի, որևէ համայնքի կամ որևէ կրոնական խմբի հետ:
Այդ պատճառով, 2015 թվականի մեր թերթի այս առաջին հոդվածը, պահանջում է արդարություն և օգնություն Միջին Արևելքի քրիստոնյաների համար: