Պատմություն այն մասին, թե ինչպես կարելի է ջերմությունն ու քնքշությունը վերադարձնել հարաբերություններում
Fit4brain.com-ը հետաքրքիր պատմություն է ներկայացրել.
Մի անգամ երիտասարդ տղամարդը հարցրեց մի իմաստուն մարդու.
– Ինչո՞ւ ես դու այդքան երջանիկ ընտանեկան կյանքում: Քեզ բոլորը հարգում են, քեզ մոտ գալիս են՝ խորհուրդ հարցնելու: Ո՞րն է քո գաղտնիքը:
Իմաստունը ժպտաց եւ կանչեց իր կնոջը: Սենյակ մտավ գեղեցիկ եւ երջանիկ կին:
– Այո, սիրելիս:
– Անուշիկս, խնդրում եմ, թխվածքի խմոր պատրաստիր:
– Լավ:
Նա դուրս եկավ եւ 20 րոպեից եկավ ասելու, որ խմորը պատրաստ է:
– Դրան ավելացրու լավագույն յուղը մեր պահուստներից: Եւ այն ընկույզները, որոնք պահել էինք մեր որդու ծննդյան տորթի համար:
– Լավ:
Եւ նա նորից վերադարձավ 10 րոպեից, իսկ ամուսինն ասաց.
– Դրա մեջ կավ ավելացրու եւ թխիր:
– Լավ,- ասաց կինը:
Կես ժամից նրա ձեռքերում էր այդ տարօրինակ թխվածքը:
– Իհարկե, մենք այն չենք ուտի,-ասաց ամուսինը,- այն տուր բակի խոզերին:
– Լավ,- ասաց կինը:
Հյուրն ապշել էր: Մի՞թե նման բան հնարավոր է: Հակաճառության ոչ մի խոսք, նա արեց այն ամենն, ինչ ասաց ամուսինը: Նույնիսկ երբ վերջինը անհավանական բան ասաց:
Եվ տղամարդը որոշեց այս փորձը կրկնել իր տան: Երբ նա տուն մտավ, լսեց կնոջ ծիծաղը: Կինն ըներուհիների հետ խաղ էր խաղում:
– Կին,- դիմեց նրան ամուսինը:
– Ես զբաղված եմ,- ջղագրգռված ասաց կինը:
– Կին:
Տասը րոպեից նա հայտնվեց.
– Ի՞նչ ես ուզում:
– Խմոր սարքիր:
– Դու գժվե՞լ ես: Տանը լիքը ուտելիք կա, իսկ ես զբաղված եմ:
– Ասում եմ՝ խմոր սարքեիր:
Կես ժամից կինը բարկացած ասաց, որ խմորը պատրաստ է:
– Ավելացրու դրա մեջ լավագույն կարագն ու ընկույզը:
– Դու գժվել ես: Վաղը իմ քրոջ հարսանիքն է, այդ ընկույզը պետք է տորթի համար:
– Արա այնպես, ինչպես ասում եմ:
Կինը լցրեց խմորի մեջ ընկույզի կեսը:
– Իսկ հիմա դրա մեջ կավ ավելացրու:
– Դու լրիվ ցնդե՞լ ես: Այդքան մթերք իզուր ավելացրի:
– Քեզ ասում եմ՝ կավ ավելացրու, հետո թխիր:
Մեկ ժամից կինը բերեց թխվածքն ու նետեց սեղանին:
– Իսկ հիմա ես կնայեմ, թե ինչպես ես այն ուտում:
– Ես այն չեմ ուտի, տար խոզերին:
– Գիտես ինչ,- բարկացավ կինը,- ինքդ էլ տար ու տուր խոզերին:
Դուռը փակելով՝ կինը գնաց իր սենյակ: Մի քանի րոպեից, ամուսնու վրա ծիծաղելով, նա ընկերուհիներին էր պատմում քիչ առաջվա միջադեպը:
Եվ այդ ժամանակ տղամարդը որոշեց վերադառնալ իմաստունի մոտ:
– Ինչո՞ւ: Ինչու քեզ մոտ ստացվեց, քո կինը արեց այնպես, ինչպես դու ասացիր, իսկ իմը վեճ սարքեց ու մինչեւ հիմա ծիծաղում է ինձ վրա,- հարցրեց տղամարդը:
– Ամեն ինչ պարզ է: Ես նրա հետ չեմ վիճում ու չեմ հրամայում: Ես նրան պաշտպանում եմ, դրանից նա ավելի հանգիստ է դառնում: Իմ կինը իմ ընտանեկան հաջողության գրավականն է:
– Հիմա ինչ, ուրիշ կի՞ն փնտրեմ:
– Դա ամենահեշտ տարբերակն է, որը քեզ տխուր արդյունքների կբերի: Դու եւ կինդ պետք է սովորեք հարգել միմյանց: Իսկ դու նախ պետք է ամեն ինչ անես, որպեսզի նա իրեն երջանիկ զգա:
– Ես առանց այն էլ ամեն ինչ անում եմ նրա համար:
– Իսկ նա երջանի՞կ է: Չէ որ դուք ամուսնացել եք, որպեսզի սիրեք իրար, հոգ տանեք ու ուրախանաք միասին: Իսկ դրա փոխարեն վիճում եք եւ քննարկում մեկդ մյուսին:
Տղամարդը մտածմունքների մեջ տուն եկավ: Ճանապարհին նա մի փունջ վարդ տեսավ, հիշեց, որ նման վարդերով կնոջն ամուսնության առաջարկ արեց: Հիշեց, որ նրան վաղուց ծաղիկներ չի նվիրել: Նա մի վարդ պոկեց ու տուն գնաց: Կինը քնած էր, եւ տղամարդը վարդը դրեց նրա մահճակալի մոտ:
Առավոտյան երկար տարիների ընդմիջումից հետո նրան նախաճաշ էր սպասում: կինը փայլող աչքերով դիմավորեց նրան: եւ տղամարդը գրկեց ու համբուրեց նրան, ինչպես շատ տարիներ առաջ:
Հետո նա սկսեց ավելի շատ ժամանակ տրամադրել կնոջը, նրան երջանկացնում էր: Տղամարդու քնքշությունն ու հոգատարությունը եռակի վերադարձան իրեն: Կինը նորից սկսեց ամեն օր գեղեցկանալ, ամուսնու համար համեղ ճաշեր պատրաստել, նրանք դադարեցին վիճել…
Մի քանի տարի անցավ, եւ նրանց դուռը մի տղա ծեծեց:
– Ես լսել եմ, որ ձեր հարաբերությունները մարդկանց համար օրինակ են: Ինձ մոտ ամեն ինչ այլ է: Կինս վիճում է հետս, չի լսում, ո՞րն է գաղտնիքը: Ես այդքան գրքեր եմ կարդացել, բայց ոչ մեկն ինձ չի օգնում:
Տղամարդը ժպտաց ու ասաց.
– Համեցիր, հարգելի հյուր, կինս հենց հիմա պատրաստվում է թխվածք թխել…