04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ․ ինչ միջոցառումներ են սպասվում

Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Երուսաղեմ մտավ ավանակին նստած, իսկ ժողովուրդը նրան դիմավորեց որպես թագավոր: Մարդիկ իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերն էին փռում Քրիստոսի ոտքերի տակ: Մանուկները փառաբանում էին Տիրոջը։Մարտի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԵՎ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ծաղկազարդ 25 մարտի, 2018թ. 1. Ժամը 9:00 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն, որի ավարտին կբաժանվեն ուռենու ճյուղեր: 2. Ժամը 11:00 – Սուրբ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի Մանուկների օրհնության արարողություն: 3. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության կկատարվի Դռնբացեքի կարգ: Ավագ Երկուշաբթի 26 մարտի, 2018թ. 1. Ժամը 9:00 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն: 2. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն: Ավագ Երեքշաբթի Հիշատակ տասը կույսերի 27 մարտի, 2018թ. 1. Ժամը 9:00 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն: 3. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն: Ժամերգության ընթացքում տասը աղջիկներ շապիկներ հագած և մոմեր բռնած կկանգնեն Ավետարանի առջև: Երբ Ավետարանը հասնի այն տեղին, որտեղ պատմվում է տասը կույսերի առակը, հինգ մոմեր, որ հիշատակում են հիմար կույսերին, կմարվեն: Ավագ Չորեքշաբթի 28 մարտի, 2018թ. 1. Ժամը 9:00 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն: 3. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն: Ավագ Հինգշաբթի Հիշատակ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Խորհրդավոր Ընթրիքի 29 մարտի, 2018թ. 1. Ժամը 09:00 – Ապաշխարողներին արձակելու կարգ: 2. Ժամը 10:30 – Ճաշու և Երեկոյան ժամերգություններ և Սուրբ Պատարագ: 3. Ժամը 15:30 – Ոտնլվայի կարգ` ի հիշատակ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կողմից Իր տասներկու աշակերտների ոտքերի լվացման: 4. Ժամը 18:00 – Խավարման կարգ` ի հիշատակ մեր Տիրոջ մատնության և չարչարանքների: Ավագ Ուրբաթ Հիշատակ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի չարչարանքների եվ խաչելության 30 մարտի, 2018թ. 1. Ժամը 12:00 – Խաչելության կարգ: 2. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության կկատարվի Թաղման կարգ: Այս արարողության ընթացքում մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական ծաղկահյուս գերեզմանը հանդիսավոր թափորով կշրջվի Եկեղեցու ներսում: Ավագ Շաբաթ Ճրագալույց Սուրբ Զատկի 31 մարտի, 2018թ. 1. Ժամը 9:00 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն: 2. Ժամը 16:00 – Ճաշու ժամերգություն: Հավարտ ժամերգության կլինեն Սուրբգրային ընթերցվածքներ, որոնց կհաջորդի Ճրագալույցի Սուրբ Պատարագը: Սուրբ Զատիկ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությունը 01 ապրիլի, 2018թ. 1. Ժամը 9:00 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն: 2. Ժամը 11:00 – Սուրբ Պատարագ: 3. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն: Հիշատակ Մեռելոց 02 ապրիլի, 2018թ. 1. Ժամը 9:00 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն: 2. Ժամը 10:30 – Սուրբ Պատարագ: Հավարտ սուրբ Պատարագի կկատարվի Հոգեհանգստյան արարողություն բոլոր ննջեցյալների համար: 3. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ