03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչի՞ց պետք չէ ամաչել

Եթե ճշմարտապես ամոթխած լինես, բոլոր մարդկանց առջեւ շնորհ կգտնես։ Բայց այն բանի համար, որ պիտի ասեմ, դու չես ամաչի, եւ մեղանչելու պատճառ չի լինի։ Մի՛ ամաչիր Աստծու օրենքը եւ ուխտը կատարելու եւ ամբարշտին արդար դատաստան անելու համար։ 

Մի՛ ամաչիր գործընկերոջ եւ ուղեկցի հետ հաշիվները պահելու համար ժառանգությունը ուրիշների հետ բաժանելու համար,  կշռի եւ չափի ճշգրտության, քիչ կամ շատ ունեցվածքի համար, վաճառականներին ապրանքը թանկ վաճառելու համար,  որդիներին շատ խրատելու եւ չար ծառաների կողերն արնոտելու համար։ 

Ուր շատ ձեռքեր կան, ունեցվածքդ պահի՛ր փակի տակ։  Ինչ տալիս ես, հաշվով եւ կշռո՛վ տուր, իսկ առեւտուրը գրանցի՛ր։  Մի՛ ամաչիր անմիտ մարդուն, հիմարին եւ պոռնկության պատճառով դատվող ծերունուն խրատելու համար. այդպիսով ցույց կտաս, որ դու ճշմարտապես խրատված մարդ ես, եւ բոլորի առջեւ փորձառու կերեւաս։։ 

Անամոթ դստեր վրա հսկողություն հաստատիր, որպեսզի քեզ ծաղրի չենթարկի թշնամիների առջեւ, որպեսզի զրույցի նյութ չդառնաս քաղաքում եւ նախատինք՝ ժողովրդի մեջ, որպեսզի նա քեզ ամոթահար չանի ամբոխի առջեւ։

Բարձրյալն է, որ իմանում է բոլոր մեղքերը եւ նայում հավիտենության նշաններին, հայտնի է դարձնում անցյալն ու լինելիքը, բացահայտում գաղտնի բաների հետքերը: Նրանից չի խուսափում եւ ոչ մի մտածություն, նրանից չի թաքնվում եւ ոչ մի բան։  Ամեն ինչ զույգ է, մեկը մյուսին ներհակ չէ, եւ ոչ մի բան նա չի ստեղծել թերի։

Սիրաքի իմաստություն 42:1

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ