22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հիսուս Քրիստոս, սովորեցրու, թե ի՛նչ է նշանակում սիրել

Ո՜վ Տեր, 
սովորեցրու մեզ, թե ի՛նչ է նշանակում սիրել։ 
Կա ինչ որ մի բան, որը մենք սեր ենք անվանում, 
բայց Դու տեսնում ես և գիտես, 
թե որքա՜ն թշվառ ու ագահ բան է. 
նրբացված եսապաշտություն է միայն։ 
Չենք նվիրվում։ Պահանջում ենք միայն, 
կարծես մաքսատուրքեր ու հարկեր հավաքող լինենք։ 
Այս պատճառով է, ո՜վ Տեր, 
որ Քեզ ապարդյուն կերպով ենք փնտրում։ 
Դու այս խավարի մեջ չես բնակվում, որովհետև Դու Սերն ես։
Այդուհանդերձ, սակայն, Դու այնքա՜ն բարի ես, 
որ չնայած ամեն ինչի՝ խոսքդ ուղղում ես մեզ, 
մեզ լսել ես տալիս Քո ձայնը։ 
Քո սերն առավել հզոր է, քան մեր զրահապատ խավարը, 
և այսպիսով կարողանում ենք տեսնել, 
թե ինչպես է պայծառորեն փայլում Քո լույսը։ 
Ո՜վ Հիսուս Քրիստոս, սովորեցրու մեզ, 
թե ի՛նչ է նշանակում սիրել. 
ամեն անգամ ավելի, ամեն օր ավելի անշահախնդիր կերպով։ 
Ո՛չ որովհետև մենք գորովի կարիք ենք զգում, 
այլ՝ որովհետև մյուսները սիրո կարիքն ունեն։ 
Ամեն։

Տեր Մաշտոց Ղազարեան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ