26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պահքը ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար չէ, մոդա էլ չէ

Սիրելի ընկերներ, այսօր սկսվեց Մեծ Պահքը, որը ներհայեցողության, սեփական մեղքերը տեսնելու , զղջման և ապաշխարհության շրջան է։ «Որդեա′կ , եթե մեղք գործեցիր, այլևս մի′ արա և աղոթիր հին մեղքերի համար »:

(Սիրաքի Իմաստություն 21։1)

Պահքը ուղեկցվում է նաև կենդանական ծագման սնունդից հրաժարվելով, սակայն սա ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար չէ, ինչպես նաև պահքը նորաձևություն (մոդա) չէ, քանի որ ի տես մարդկանց չէ, որ պետք է պահք պահել այլ ծածուկ՝ Աստծո առաջ։

«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երեւան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը:Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լվա՛ քո երեսը, որպեսզի չերեւաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»(Մատթ. 6:16-18): Այն նաև մոլուցքներից ազատվելու և բարի գործեր կատարելու շրջան է։ Բարի ընթացք…

Տեր Մամբրե քահանա Ոսկանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ