07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մտածենք քնելուց առաջ

Աստվածաբաններից մեկը օրերս մի հետաքրքիր համեմատություն արեց.

«Եթե ոտքդ մեխի վրա դնես, հանգիստ չես քայլի, անպայման կհանես մեխը, 
բժշկի կգնաս, զանազան միջոցների կդիմես, որպեսզի չվնասվի առողջությունդ:
Իսկ հոգիդ օրվա ընթացքում քանի անգամ է վնասվում ստից, կեղծավորությունից, ագահությունից, ծուլությունից և մնացած մեղքերից ու  մնում է չբուժված»: Սա մեր ուշադրությունից դուրս մնացած խնդիր  է…

Աղոթք օգնության համար՝ Սաղմոսներից.
Իմ խնդրանքները թող մօտենան քեզ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն 
իմաստո՛ւն դարձրու ինձ։
Իմ աղօթքը թող հասնի քեզ, Տէ՛ր, եւ քո խօսքով փրկի՛ր ինձ։
Իմ շրթունքները քեզ օրհնութիւն կբխեցնեն, երբ ինձ սովորեցնես քո արդարադատութիւնը։
Իմ լեզուն քո խօսքերը կարտասանի, քանզի քո բոլոր պատուիրաններն 
արդար են։
Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատուիրաններն ընտրեցի։
Քո շնորհելիք փրկութիւնը ցանկացայ, Տէ՛ր, եւ քո օրէնքներն իմ խօսքերն եղան։
Թող ես ապրեմ,որ օրհնեմ քեզ, եւ քո արդարադատութիւնն ինձ թող օգնի։
Մոլորուեցի կորուսեալ ոչխարի պէս, փնտռի՛ր ծառայիդ, քանզի պատուիրաններդ չեմ մոռացել։

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ