Նախ ստուգենք, հաճելի՞ է Աստծուն
Ամեն բան, որ մենք անում ենք այս կյանքում, պիտի նախ ստուգենք, հաճելի՞ է Աստծուն, թե՞ ոչ: Մարդիկ վատ բաներով զվարճանում են ու ասում են, «դե կատակ ենք անում, հաճույքի համար»: Քրիստոնյաներ ջան, առաքյալ մարդը մեզ գրում է «խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, այլ մանաւանդ մերկացրեք դրանք»: (Եփ 5:11):
Ուրիշ տեղ էլ ասում է «ի՞նչ հարաբերություն լույսի եւ խավարի միջեւ. եւ կամ ի՞նչ միաբանություն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ» (Բ.Կր 6:15,16): Ի՞նչ հարաբերություն Քրիստոնյայի ու չարությամբ զվարճացողի մեջ: Ի՞նչ միաբանություն բարի մարդու ու սարսափ տարածողի միջև:
Արմեն Հարեյան