25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Թալիբների դիակների վրա միզած ամերիկացիների նկատմամբ քրեական գործ է հարուցվել /վիդեո/

ԱՄՆ-ում քրեական մեղադրանք են հարուցել 2 ծովայինների նկատմամբ, ովքեր լուսանկարվել էին աֆղանների դիակների հետ եւ իրենց բնական կարիքները հոգացել նրանց մարմինների վրա, հաղորդում է “РИА Новости”-ն:

Սերժանտներ Ջոզեֆ Չեմբլինը եւ Էդվարդ Դեպտոլան ոչ միայն լուսանկարել են իրենց կատարածը, այլ նաեւ նկարահանել են այն: 2012-ի հունվարին տեսանյութը հայտնվեց համացանցում, ինչը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինծառայողների վրա մի քանի հարձակումների  պատճառ դարձավ: Աֆղանստանի իշխանություններն այդ արարքն “անմարդկային” էին համարել, իսկ նախագահ  Համիդ Կարզայը պահանջել էր ԱՄՆ-ից խստորեն պատժել ծովայիններին:

Նրանց նկատմամբ առաջին անգամն է քրեական գործ հարուցվել, մինչ այս նրանց ընդամենը կարգապահական պատասխանատավության էին ենթարկել: Ծովայիններին մեղադրում են ոչ միայն “Թալիբան” շարժման անդամների դիակների վրա միզելու, այլ նաեւ անվտանգության պահաջներն անտեսելու եւ զինամթերքի հետ անզգույշ վարվելու համար:

http://youtu.be/UEgxgg6Dr1c

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ