26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Քրիստոսը խոսեց ահավոր վտանգավոր երեւույթի մասին, որ հիմա մեղք չի համարվում

Ահավոր վտանգավոր է մարդկանց գայթակղելը՝ մի բան որ հիմա մեղք չի համարվում: Պետք է հատուկ ուշադիր լինենք, որ մարդկանց լավ բաներից չհեռացնենք ու վատ բաների չդրդենք: Հիշու՞մ էք, Տեր Հիսուսը շատ խիստ խոսեց այդ մասին (Ղկ. 17:2):

Մի անգամ մի մոգ փորձեց Սբ. Հոգու գործին հակառակ գնալ ու մի մարդու շեղել հավատքից: Պողոսը նայեց նրան ու ասաց. «Ո՛վ դու, որ լի ես ամեն նենգութեամբ ու խորամանկությամբ, որդի՛ սատանայի, թշնամի՛ ամեն արդարության։ Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չե՞ս դադարի։ Եւ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է. եւ կույր կլինես, որ միառժամանակ արեւ չտեսնես»։ Եւ անմիջապես նրա վրա մեգ ու խավար իջավ. եւ խարխափելով՝ առաջնորդողներ էր փնտրում» (Գրծ 13:10,11): Եկեք միշտ բարի սերմեր ցանենք: 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ