25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոչ մի մարդ չի կարող և իրավունք չունի դատելու դիմացինին

Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք:

(Ղուկաս 6:37)

Շատ հստակ պատգամ է հասկանալու համար, բայց գործնականում գրեթե այս պատգամին չենք հետևում։ Հստակ է ոչ թե ձևակերպման, այլ այն առումով, որ բոլորս էլ հասկանում ենք, որ կատայալ չենք ու իրականում դիմացինի մեջ տեսնում ու քննդատում ենք այն թերությունները, որոնք կան իրականում մեր մեջ։

Սովորաբար մեր սխալները քողարկելու համար, դրանք տեսնում ենք դիմացինի մեջ ու դատում։ Սա արդարանալու անհաջող ձև է։ Իսկ Քրիստոս ասում է, որ մի՛ արդարացիր, պարզապես արդա՛ր եղիր ու դատիր միայն ինքդ քեզ՝ պատասխանատվություն վերցնելով սեփական թերությունների համար։

Ոչ մի մարդ չի կարող և իրավունք չունի դատելու դիմացինին քանի որ՝
1. Մենք երբեք լիարժեք չենք ճանաչում դիմացինին ու չենք եղել այն իրավիճակում, որի մեջ դիմացինն է։ Պետք չէ դատել որևէ մեկին, քանի դեռ ինքդ չես հայտնվել նրա տեղում։

2. Մենք արդար և անմեղ չենք։ Արդար լինելու պայմանը ոչ միայն սեփական անձը քննելն է, այլև՝ դիմացինի մեջ լավը տեսնելը։

3. Հնարավոր չէ լինել ավելի լավն ի հաշիվ դիմացինի թերությունների։

Դիմացինի սխալները «շտկելու» փոխարեն շտկենք մեր սխալները և թույլ տանք, որ Աստված դատի, քանի որ Աստված արդար է։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ