ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել խուսափել չհամակարգված գործողություններից Սիրիայում
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին արձագանքել է հոկտեմբերի 20-ին Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսում` Թուրքիայի օդուժի կողմից իրականացված հարվածներին:
Հրթիռակոծվել էին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժեր» (ԺՊՈՒ-YPG)-ի` Հալեպի հյուսիսում գտնվող դիրքերը:
Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության` Քիրբին բոլոր կողմերին, այդ թվում նաև թուրքական կողմին, կոչ է արել խուսափել չհամակարգված գործողություներից և կենտրոնանալ ընդհանուր թշնամու` «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (ԻՊ) դեմ պայքարի վրա:
«Թե Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի Ազատ բանակը, թե Ժողովրդավարական միություն կուսակցության (ԺՄԿ-PYD) կազմում գտնվող Սիրիայի դեմոկրատական ուժերն իրար դեմ պայքարելու փոխարեն պետք է կռվեն ԻՊ- դեմ»,- շեշտել է Քիրբ
Նշենք, որ վերոնշյալ օդային հարվածներն իրականացվել էին Թուրքիայի սկսած «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակներում: