Ովքեր են Աստծո ընտրյալները
Արդ, երբ որ մարդու Որդին գա իր փառքով եւ բոլոր հրեշտակները իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրա, ու նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմյանցից պիտի զատի, ինչպես մի հովիվ, որ զատում է ոչխարները այծերից:Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի իսկ այծերը
ձախին:
Այն ժամանակ թագավորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկեք իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, եւ ինձ ջուր տվիք խմելու, օտար էի, եւ ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիվանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք»:
Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տեր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ ծարավ եւ ջուր տվեցինք, ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մեջ առանք, կամ
մերկ եւ հագցրինք, երբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ ու եկանք քեզ այցի»: Թագավորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ` ինձ համար արեցիք»:
Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծյալներ, գնացեք ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի եւ իր հրեշտակների համար, որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտվիք, ծարավ էի, եւ ինձ ջուր չտվիք, օտար էի, եւ ինձ ձեր մեջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիվանդ էի եւ բանտի մեջ, եւ ինձ տեսնելու չեկաք»:
Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տեր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտի մեջ ու չծառայեցինք: Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մեկին այդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»: Եւ նրանք պիտի գնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները` հավիտենական կյանք:
Մատթեոս 25-31:46