23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ով ագահորեն կուտակի, պիտի արժանանա ընդհանուրի անեծքին

Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջեւ, բայց արդար կշեռքը հաճելի է նրան:

Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կա նաեւ անարգանք:

Խոնարհների բերանն իմաստություն է խորհում:

Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելությունը,

բայց անօրէններին կործանելո ւ է իրենց գայթակղությունը:

Հարստությունը չի օգնի բարկության օրը

բայց արդարությունը կփրկի մահից:

Արդարը մեռնում է եւ մեծ ափսո­սանք թողնում,

ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ:

Անբիծ մարդու արդարությունը ուղղում է նրա ճանապարհները

բայց ամբարիշտ մարդուն կորս տի է մատնում անիրաւությունը:

Ուղղամիտ մարդկանց արդարու­թիւնը փրկում էիրենց

բայց անօրէնները պիտի կորչեն իրենց անմտություից .

Երբ արդար մարդը վախճանվի

նրա հույսը չի կորչում,

բայց ամբարիշտների սնափառու­թյունը պիտի կորչի:

Արդարը պիտի խույս տա որդացողներից, իսկ նրա փոխարեն ամբարիշտը պիտի մատնվի կորստի:

Անօրենների բերանը որոգայթ է ընկերների համար,

իսկ արդարների ի իմաստությունը երաշխիք է յաջողության:

Արդարների բարությամբ բարեկարգվում է քաղաքը,

իսկ ամբարիշտների կորստյամբ ուրախության հանդէս է լինում:

Ուղղամիտների օրհնությամբ բարձրանում է քաղաքը,

բայց կը կործանվի ամբարիշտների բերանով:

Պակասամիտ մարդն արհամար­հում է ընկերներին,

իմաստուն մարդը լռություն է սիրում:’

Նենգանիտ մարդը գաղտնիքը հայտնում է ատյանում,

բայց հոգով հաւատարիմը ծածկում  է   գործը:

Նրանք, որ առաջնորդ չունեն,

պրտր ց ա ծ թափվեն տերեւների պես,

բայց երբ շատ են խորհրդականները, փրկությւն կգտնվի:

Անզգամը չարիք է նյութում, երբ գործ է ունենում արդարի հետ

եւ ատում է զգուշության ձայնը:

Շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը,

մինչդեռ անզգամը չարիք է նյութում, երբ գործ է ունենում արդարի հետ եւ ատում է զգուշության ձայնը:

Ծ ույլերը կարոտ պիտի մնան մեծու­թյան,

բայց ժրաջանները կհասնեն մեծության:

Ողորմած մարդը բարություն է անում իր հոգուն,

բայց անողորմ մարդը խորտակում իր մ ար մինը:

Ամբարիշտն անիրաւ գործեր կ կատարում,

բայց արդարների զաւակը ճշմար­տության վարձկան է:

Արդար որդին ծնվում է կյանքի համ ար,

ամբարիշտը հալած անքի ու մ ահվան:

Թյուր ճանապարհները պիղծ են Աստծու համար,

ուղիղ ճանապար հո վ գնացողները հաճելի են նրան:

Ով որ զուր տեղը վնաս է հասցնում մեկին,

նա անպատիժ չի մնա:

Ւսկ ով արդարություն է սերմանում, արժանի վարձ կստանայ:

Ւնչպես ոսկե գինդը խոզի դնչին, նույնպէս էլ գեղեցկությունն է չա­րաբարո կնոջ համար:

Արդարների ցանկությունը կատարվում է ամենայն բարությամբ,

բայց ամբարշտի հույսը պիտի կորչի

Կան մարդիկ, որոնք ցանում են իրենց ունեցածը եւ ստանում բազմա­պատիկը,

Կան էլ, որ անիրավորեն են հավաքում, բայց մնում են կարոտյալ:

Ամեն օրհնված մարդ պար­զամիտ է,

բայց բարկացող մարդը տգեղ է կերպար անքով:

Ով ցորենը խնայի ժողովրդից,

Այն պիտի թողնի օտարներին,

Ով ագահորեն կուտակի, պիտի արժանանա ընդհանուրի անեծքին,

բայց ով բաշխի առատորեն` օրհնված կլինի:

Ով բարիք է անում, նա բարկության շնորհ կգտնի,

իսկ ով չարիք է նյութում, չարիք կհասնի նրան:

Ով հույսը դնում է հարստության վրա, պիտի կործանվի,

իսկ ով հովանավորում է արդարներին, պիտի բարգավաճի:

Ով չի մտածում իր տան մասին, նա հողմ է ժառանգելու եւ անմիտը պիտի ծառայի իմաստունին:

Կյանքի ծառը բուսնում է արդարության պտղից,

իսկ անօրեն անձինք տարաժամ պիտի վերանան:

Եթե արդարը հազիվ է ապրում, ապա ինչ կլինի մեղավորի եւ ամբարշտի կյանքը:

 

Առակներ 11

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ