23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչպես է Աստված զգուշացնում մարդուն

Մինչդեռ հավիտենական է Նա, ով մարդկանց վերեւում է: Նաեւ ասում ես, թե ինչու իր ատյանում դեռ ականջ չի դրել քո բոլոր խոսքերին: Մի անգամ է խոսում Տերը, կամ երկրորդ անգամ երազի միջոցով, կամ էլ գիշերային այցելությամբ /երբ սաստիկ արհավիրհքներ են վրա հասնում մարդկանց` անկողնում նիրհելիս` այն ժամանակ են մտքերը հայտնվում նրանց/:

Այդպիսի ահավոր տեսիլքով է ահա, որ զարհուրեցրեց Աստված նրանց` մարդուն անիրավությունից հետ կանգնեցնելու եւ նրա մարմինը կործանումից փրկելու համար: Նրա հոգին զերծ պահեց մահվանից, որպեսզի նա պատերազմում չընկնի:  Նաեւ կշտամբեց նրան անկողնային հիվանդությամբ, ընդարմացում բերեց նրա բազմակույտ ոսկորներին:

Թեեւ հոգին կերակուր պիտի տենչա, բայց ինքը պիտի չկարողանա ուտելու սնունդ ակնկալել, մինչեւ որ մաշվեն նրա մսերը, ու սոսկ ոսկորները երեւան: Նրա մարմինը մոտեցել է մահվան, կյանքը` գերեզմանին: Եթե մահաբեր հազար հրեշտակներ էլ լինեն, նրանցից ոչ մեկը նրան չի խոցի, թե որ գիտակցի ու իր սրտով դառնա դեպի Տերը, խոստովանի մարդն իր մեղքերը, ցույց տա իր անմտությունը: Այն ժամանակ Տերը կպաշտպանի նրան, որ մահվան գիրկը չընկնի:

Կնորոգի մարմինը նրա, ինչպես ծեփը պատի, ու ոսկորները նրա ծուծով կլցվեն: Կփափկացնի մարմինը նրա, ինչպես մարմինը մանկան, ու մարդկանց մեջ կհաստատի նրան` երիտասարդացած:

Երբ Տիրոջն աղերսի, կընդունվի նրա կողմից, լուրջ դեմքով կմտնի խոստովանության, քանի որ Աստված արդարության համար կհատուցի մարդկանց:  Ապա կմեղադրի մարդն ինքն իրեն ու կասի. Այդ ինչեր էի անում ես, եւ իմ մեղանչումների համեմատ ըստ արժանվույն Նա չպատժեց ինձ: Փրկեց հոգիս, որպեսզի այն ապականության մեջ չմտնի, եւ որպեսզի կյանքս լույսը տեսնի:

Այս ամենն ահա կատարում է մարդու նկատմամբ Ամենազորը` երեք ճանապարհներով:

Հոգիս փրկել է մահից, եւ կյանքս լույսի մեջ օրհնելու է նրան:

Յոբի գրքից 33-13:30

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ