08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մայրիկ, մի սպանիր ինձ

Մայրի՛կ, մի՛ սպանիր ինձ

Ես մարդ եմ, ով զրկվել է անունից: Ես երեխա եմ, ով չունի ծնողներ:

Մահը ծնունդիցս առաջ առևանգեց ինձ:

Խավարից անցա մթություն՝ լույս չտեսնելով անգամ:

Սակայն ես, այնուամենայնիվ, դիմում եմ քեզ և կոչում,- ո՛վ Մայր:

Քեզ եմ դիմում. դո՛ւ, որ ինձ սրտիդ տակ ունեցար, կրեցիր, այնուհետև մահվան ոսկրոտ գիրկը նետեցիր, ինչպես գետն անցնելիս խանգարող իրը կշպրտեն:

Ես ուզում եմ ասել, որ սիրում էի քեզ նախքան իմ ծնունդը, որը մահը եղավ:

Այդ պահին, երբ երկաթե մագիլները մոտեցան մարմնիս, ես անձայն սկսեցի աղաղակել. «Մայրի՛կ, փրկի՛ր ինձ»:

Երբ գիշատիչների ատամների պես դրանք մխրճվեցին մարմնիս մեջ, ես նորից աղաղակեցի. «Մայրի՛կ, մի՛ սպանիր ինձ, մայրի՛կ, խղճա’ »:

Սակայն դու չլսեցիր քո սրտի բնակչին, և քո մայրական արգանդը դարձավ իմ կառափնարանը:

Մա’յր, ինչո՞ւ սպանեցիր ինձ, չէ՞ որ դու այդպիսի սուրբ և հրաշալի անվան կրողն ես:

Երևի թե դու էլ չգիտեիր, թե ինչպես եմ սիրել քեզ, երբ մարմնովս մեկ էի քեզ հետ:

Ես փափագում էի պարանոցիդ թաթիկներովս փաթաթվել, սակայն անխիղճ դահիճը կտրեց իմ ձեռքերը: Ես ուզում էի կրծքիդ սրտովս հպվել, սակայն երկաթը խոցեց իմ սիրտը:

Շարունակությունը կարդացեք այստեղ՝https://www.qahana.am/am/articles/show/809086378

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ