12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ով է Հիսուս Քրիստոսը քեզ համար. համաշխարհային օն-լայն ֆլեշմոբ

«Մենք ցանկանում ենք, որ այս լուրը բոլոր սոցիալական կայքերում հռչակելով՝ քրիստոնյաները միավորվեն մեկ օնլայն-ձայնով, և հարյուր հազարավոր մարդիկ հնարավորություն կունենան լսելու այդ լուրը և արձագանքելու:

Մեկի համար դա կլինի մարտահրավեր՝ իր շփոթությունը հաղթահարելու, մյուսի համար հերթական հնարավորություն՝ հիշեցնելու ընկերներին իր հավատքի մասին, մեկ ուրիշի համար՝ ինտերնետային ավետարանչության առաջին փորձ. մենք ցանկանում ենք, որ Հիսուս Քրիստոսի մասին քարոզը համացանցում լինի ժամանակակից քրիստոնյաների համար ապրելակերպ: Հենց դրա համար ենք մենք ջանքեր գործադրում»,-ասել է ԱՊՀ երկրներում «Christian Vision» միջազգային քրիստոնեական կազմակերպության գրասենյակի ղեկավար Օլեգ Մատյուխովը:

Կազմակերպությունը պատրաստվում է համաշխարհային քրիստոնեական ֆլեշմոբի, որը տեղի կունենա 2015թ-ի սեպտեմբերի 30-ին, տեղեկացնում է : Այդ օրը աշխարհի 100 հազար քրիստոնյաներ սոցիալական կայքերի իրենց էջերում կտեղադրեն հատուկ հաղորդագրություն, որտեղ կբացահայտեն պատճառը, թե ինչու են իրենք հավատում Հիսուսին: Դա կլինի կարճ տեքստ ու տեսանյութ, որը կթարգմանվի աշխարհի ամենաշատ կիրառվող լեզուներով:

ԱՊՀ երկրներում «Christian Vision» գրասենյակի ղեկավար Օլեգ Մատյուխովը մեկնաբանել է. «Դա անհրաժեշտ է այն բանի համար, որ համացանցում, որքան հնարավոր է մարդիկ տեսնեն ու իմանան գլխավոր լուրը, որի կարիքն ունի յուրաքանչյուր մեկը.

«Հիսուսն այնքան ուժեղ է քեզ սիրում, որ քեզ համար տվեց Իր կյանքը, և Նա ցանկանում է ներել քո բոլոր մեղքերը, որ նվիրի քեզ հավիտենական կյանք երկնքում»:

Եթե ցանկանում եք մասնակցել համաշխարհային քրիստոնեական ֆլեշմոբին, պետք է անցնեք ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ: Սեպտեմբերի 30-ին ձեր հրապարակումը ավտոմատ կերպով կհայտնվի սոցիալական կայքի ձեր կողմից ընտրված էջին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ