22 Փետրվարի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 5, 2023

Փաշինյանը Գրանադայում ստորագրել է հռչակագիր, որում Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86.600 քկմ, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը․ Վարուժան Գեղամյան

Varujan-Gexamyan-8

Փաշինյանը քիչ առաջ Գրանադայում ստորագրել է հռչակագիր, որում Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86.600 քկմ, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, հայտնել է ԵՄ խորհուրդը: Ստորագրած հայտարարությունը բավական ընդարձակ է: Փաստացի սա այսպես կոչված անկլավների հանձման հերթական իրավական մասի ապահովումն է, քանի որ, ըստ հայտարարության, Ադրբեջանի հետ սահմանազատման հիմքում պետք է ընկած լինի ԽՍՀՄ գլխավոր շտաբի […]

Ղարաբաղում տեղի ունեցածը Հայաստանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու անխուսափելի հետևանքն էր․ Պուտին

55.thumb

Ռուսաստանը վաղուց էր Հայաստանին լուծումներ առաջարկում Ղարաբաղի հարցով, բայց Երևանը հրաժարվում էր՝ նշելով, որ պատրաստ է պայքարել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք Հայաստանին առաջարկում էինք փոխզիջման գնալ Ադրբեջանի հետ և նրան վերադարձնել Ղարաբաղի 5 շրջանները, իսկ 2-ն՝ իր վերահսկողության տակ պահել, բայց նրանք հրաժարվում էին»,- մասնավորապես, ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը նշել է […]

Լեռնային Ղարաբաղ այցից հետո ՄԱԿ հաղորդագրությունը խիստ կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը. ՀՀ ԱԳՆ

204a265529c3922bce95ad2414fe5eed_770x510.thumb

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ։ «Հայաստանը խոր մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել տեղեկատվությունն Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է հոկտեմբերի 2-ին ԱԳՆ-ում կայացած՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային […]

Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակել է հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ.տուժածներ չկան

IMG_2938

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 5-ին ժամը 13:50-ի սահմաններում կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, նշելով, որ տուժածներ չկան:

Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Բրյուսելում եռակողմ հանդիպումների. Հիքմեթ Հաջիև

hikmet-hajiyev-e1630911058221

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ սխալ է ներկայացվում, որ Ադրբեջանը հրաժարվել է Հայաստանի հետ բանակցել։ Գրում է ադրբեջանական APA գործակալությունը։ «Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Բրյուսելում եռակողմ հանդիպումների՝ Եվրամիության, Հայաստանի և Ադրբեջանի ձևաչափով։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը աջակցում է ուղիղ և երկկողմանի երկխոսությանը և բանակցություններին Ադրբեջանի և Հայաստանի միջև […]

Բորելը Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի բանակցությունների հույս ունի

f651e900e692c5_651e900e69306.thumb

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Բրյուսելում հնարավոր կլինի բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ «Հուսով եմ, որ Բրյուսելում հնարավոր կլինի հանդիպումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սա անհրաժեշտ է, որպեսզի հակամարտությունը չընդլայնվի։ Բացի այդ, Հայաստանում անհրաժեշտ է հասնել քաղաքական կայունացման», – Գրանադայում լրագրողներին ասել է Բորելը։

Ադրբեջանում չորս ամսով կալանավորվել են Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Դավիթ Իշխանյանը

IMG_2936

Ադրբեջանում չորս ամսով ձերբակալվել են Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը (1997-2007), Բակո Սահակյանը (2007-2020), ինչպես նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, հայտնում է այդ երկրի գլխավոր դատախազությունը

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում

IMG_2935

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և պետական ​​անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կալանավորման հետ։ Նշվում է, որ Հարությունյանը հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտում ձերբակալվել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության կողմից։ Նրան մեղադրում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 10-ից ավելի հոդվածներով, և սպառնում է ցմահ ազատազրկում, ասվում է հայտարարության մեջ։

Ինչո՞ւ է թանկացել բենզինը

photo_2023_10_04_16_09_51.thumb

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումները։ Նշենք, որ բենզինի գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող բենզինի գների փոփոխություններով, արտարժույթի տատանումներով, ինչպես նաև տեղափոխման ծախսերով և այլն։ Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2023 թվականի հունվարին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի ներմուծման միջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված