27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 5, 2023

Ադրբեջանը Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանը նոր տեսանյութ է հրապարակել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից։ Նշվում է, որ Արայիկ Հարությունյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել։ Նրան առաջադրվել են մի շարք ծանր մեղադրանքներ

Խոշոր հրդեհ Ջերմուկի խճուղում գնտվող 15 տոննայանոց հեղուկ գազի ռեզերվուարում․ վիրավորներից 2-ի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 4-ին` ժամը 23։06-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի հեղուկ գազի լցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել […]

Սելի փոխարեն սելվորն է ճռռում․ «Փաստ»

Ընթացիկ համազգային աղետի դրամատիկ պահերից մեկը հաստատվող տեղեկություններն են: Հատկապես՝ հայրենիքի զգացողություն ունեցող և կորստի ահռելիությունը գիտակցողների համար: Հերթական հաստատվող տեղեկությունը՝ ճանաչած ու անծանոթ հայ մարդու զոհվելու մասին լինի, թե, օրինակ՝ հերթական գերեվարման, առևանգման, Արցախը թշնամուն հանձնելու, թե թշնամու կողմից հայկական դարավոր հերթական սրբավայրը պղծելու, կարող է թել կտրող վերջին կաթիլ լինել ցանկացած նորմալ հայ […]

Փաշինյանը որոշել է պատժել Հռոմի ստատուտի քվեարկությանը չմասնակցած ՔՊ 11 պատգամավորին․ «Հրապարակ»

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել ՔՊ այն 11 պատգամավորներին, որոնք նախօրեին չեն մասնակցել Հռոմի ստատուտի քվեարկությանը: Թե ինչ պատժի մասին է խոսքը, մեր աղբյուրները չգիտեն՝ վստահեցում են, որ Փաշինյանը դրա բոլոր ձևերին լավ է տիրապետում։ Բանն այն է, որ խորհրդարանական աշխատանքները սկսելուց մեկ օր առաջ ՔՊ ֆրակցիայի նիստում հատուկ հրահանգվել է, որ […]

Ադրբեջանի վերահսկողության ներքո է 15 նույնականացված հայ․ Բեգլարյան

Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո է 15 նույնականացված հայ։ Այս մասին Տելագրամի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը` վկայակոչելով իր աղբյուրները։ «Ընդհանուր թիվը չի գերազանցի 40-ը, որը ներառում է նաև անհետ կորածների»,-նշել է նա։

Ազատվեք Նիկոլի կամակատարի կամ ստրուկի կարգավիճակից. դույրս եկեք դրա «հետույքից». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ազատվեք Նիկոլի կամակատարի կամ ստրուկի կարգավիճակից. դույրս եկեք դրա «հետույքից»… Եթե Արշակ Կարապետյանը 2021-ին ասեր,որ Նիկոլն իրեն հեռացրել է ադրբեջանցիների ագրեսիայի դեմ կրակելու հրաման տալու համար, դժվար թե 2021-ի ընտրություններում Նիկոլը 50 տոկոս հավաքեր։ Ինչու՞ եք հիմա խոսում։ Պետք է Արցախը հայաթափվե՞ր, որ նոր խոսեիք։ Ու սա վերաբերում է Նիկոլի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի