17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 1, 2023

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարևոր է համարում, որ խաղաղության պայմանագրից հետո երաշխիքներ լինեն։ «Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափ խախտված են ու այն երաշխավորը, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում», – լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ […]

Հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ ԹԵՄԱ՝ Արցախի շրջափակումը․ Խաղաղության դարաշրջանն ու նոր պատերազմի ռիսկերը․ ՀՀ և Արցախի անվտանգությանն սպառնացող վտանգները։

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Ադրբեջանն ու Ռուսաստանը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։ Քաղաքական խորհրդակցություններն անցկացրել են Ադրբեջանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Խալաֆ Խալաֆովը և Միխայիլ Գալուզինը։ Խորհրդակցությունների ընթացքում մտքերի լայն փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային համագործակցության և անվտանգության, ինչպես նաև միջազգային խնդիրների շուրջ։ Պատվիրակությունները նշել են տարածաշրջանում […]

Փաշինյանը 33 տարեկան թերթն էլ փակեց․ «Փաստ»

Փաշինյանը իշխանության եկավ փողոցից՝ խոստանալով փակել արագաչափերն ու տեսախցիկները, փակել բոլորի վարկերը, փակել… Հասկանալի է՝ դրանցից ոչինչ չփակեց: Բայց փակումներ եղան: Ու շատ: Փակվեցին նախարարություններ, փակվեց Արցախը Մայր Հայաստանին կապող ճանապարհը, փակվեց վաղվա օրվա նկատմամբ հույսի դուռը: Իսկ երեկ էլ վերջին համարը լույս ընծայեց «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը 33 տարեկան թերթն էլ փակեց: […]

Հիմնավոր առիթ կա գազի սակագինը նվազեցնելու համար․ «Փաստ»

«Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գազի գնին, 2020 թ. հայտարարել էր, թե «ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում պետք է այլ մոտեցում ցուցաբերի»: Ավելին, նա տեղեկացրել էր, թե խոսել է ՌԴ նախագահ Պուտինի հետ և ակնկալում է, որ «այդ թեմայի շուրջ կգանք ընդհանուր հայտարարի, ու ՌԴ նախագահը կմիջամտի, որպեսզի կարողանանք «Գազպրոմի» ներկայացրած […]

Կենդանի ջուրը

«Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այն մարդը» (Հովհ․ 7․46)։ Հիսուսի կյանքի սկիզբը մի նոր թվական բացեց Իսրայելի կրոնական պատմության մեջ և որոշ ժամանակ անց էլ նոր թվագրումը եղավ ամբողջ տիեզերքի պատմության համար: Հիսուս Քրիստոսի միջոցով կրոնական մտածումներն ու հավատալիքները հրեական և հեթանոսական ծեսերի կեղևից մաքրվեցին ու դրվեցին բուն հոգևոր տիրույթի մեջ: Եվ […]

Հայկ Մարությանին չորսբոլորը մերժում են, բայց նրա ներկայացումները գնում են դիտելու. «Հրապարակ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշնանը սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, որպեսզի նրանց ցուցակով մասնակցի ընտրություններին, սակայն կտրուկ մերժում է ստացել: Մերժման պատճառը, ըստ մեր տեղեկությունների, եղել է այն, որ ՀԱԿ-ը մեղադրել է Հայկ Մարությանին, որ հեղափոխությունից հետո սեւերի եւ սպիտակների բաժանեց հասարակությանը, խորը պառակտում մտցրեց հայ հանրության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի