23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 27, 2023

Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնում առաջադրելու հարցում մեծ դերակատարում են ունեցել Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպաններ: Մասնավորապես, նրանցից մի քանիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել են, որ եթե Քրիստիննե Գրիգորյանը նշանակվի այդ պաշտոնին, ապա իրենք ամեն կերպ կօգնեն Հայաստանին, կնպաստեն նորաստեղծ այդ կառույցի զարգացմանը: Եվ […]

Անշարժ գույքի շուկան պասիվացել է. ռուսները վարձակալում են Երևանից դուրս․ «Ժողովուրդ»

Նախորդ տարի սկսված ռուս-ուկրաինական պատերազմն ու Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան ազդեցություն են ունեցել Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։ Մեր երկրում բնակարանների վարձավճարները կրկնակի բարձր են: Silver Rea անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ Երեւանում վատ պայմաններով՝ հին վերանորոգումով, չգազաֆիկացված բնակարանի վարձավճարը սկսում է ամսական 200 հազար դրամից: «Իսկ նորմալ պայմաններով բնակարանի վարձավճարը սկսում է 300 […]

Ադրբեջանցի պատգամավորները չեն բերել նման «փաստարկ», բայց կապիտուլյանտների առաջնորդն՝ բերում է. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. Ժամանակին Արցախը Հայաստանի մաս հայտարարող մեկը փորձում է թուրքից լավ հիմնավորել, որ Արցախը կարող է անցնել Ադրբեջանին։ Այդ կեղծ ու հակահայկական թեզը «համոզիչ» դարձնելու համար, նա օգտագործում է «փաստարկներ», որոնք նախորդ 30 տարիներին նույնիսկ պաշտոնական Բաքուն չի էլ հնչեցրել… Ի՞նչ ԱՊՀ անդամ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, ի՞նչ Ալմա-Աթայի հռչակագիր։ 2007-2018թթ. […]

Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան` երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիք տակ դնելով. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՌԴ ԱԳՆ-ն բավականին ծավալուն տեքստով արձագանքել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշմանը, նշելով, որ այն կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: Ավելին, ռուսական կողմը կոշտ զգուշացում է արել առ այն, որ «տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, […]

Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, կարող է մանդատը դնել․ «Հրապարակ»

ԱԺ հաջորդ հերթական նիստին իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը կհայտարարի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է․ «Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը»։ Հանձնաժողովի նախագահի տեղակալը ՔՊ-ի շարքերը համալրած ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի