26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2021

Արսեն Սաֆարյան – Դու գնացիր կռիվ, տղես․ տեսահոլովակում նկարահանվել են անմահ հերոսների ծնողները

Երգիչ Արսեն Սաֆարյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը նվիրված է քառասունչորսօրյա պատերազմում զոհված Հայկազ Հարությունյանի հիշատակին: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը  Րաֆֆի Ալթունյանն է: Տեսահոլովի ռեժիսորը Վազգեն Ծատինյան է: Տեսահոլովակում նկարահանվել են պատերազմում զոհված անմահ հերոսների ծնողները:

Թուրքիան խոչընդոտ չի տեսնի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, եթե Հայաստանը լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ․ Էրդողան

Թուրքիան խոչընդոտ չի տեսնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, եթե Հայաստանը լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որը մեկօրյա այցով գտնվում էր Ադրբեջանում։ «Հարատև խաղաղության նախադրյալներն այժմ առավել, քան երբևէ, բարենպաստ են։ Այս հարցում Հայաստանը պետք է անկեղծ կամք ցուցաբերի՝ Ադրբեջանի հետ իր խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Եթե Հայաստանը […]

«Ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում». Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ հոկտեմբերի 27-ը կապ ունի Մեղրիի փոխանակման հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ հոկտեմբերի 27-ի հիմնական պատճառները, հիմնական մասնակիցներն ու այն հարցերը, որ բաց են մնացել, հանրությունը գիտի: «Մենք բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաև իրավական առումով», – լրագրողների հետ զրույցում ասաց նա: Սիմոնյանը նշեց, թե այսօր էլ վտանգներ տեսնում է: Ինչ վերաբերում է մեղավորներին պատժելուն՝ նա ասաց, թե ինքը պաշտոնյա է […]

Հայտարարությամբ դրվում էին այն սահմանափակումները, որոնցից այն կողմ իշխանությունը չի կարող գործել, սակայն իշխանությունը համարում է, որ ինքը վեր է օրենքից. պատգամավոր

Սա բխում է ոչ միայն ընդդիմության, հասարակության շահերից, այլև բխում է իշխանության շահերից, որովհետև իշխանությունը պետք է իմանա, որ կա նաև հանրության կամքը՝ սահմանելու այն «կարմիր գծերը», որոնց պայմաններում իշխանությունը չի կարող ավելի քայլ կատարել, «ՀՀ և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության կազմած ԱԺ հայտարարության նախագծի հիմնական […]

Մի շարք պաշտոնյաներ փակ տարածքներում պարտավոր չեն դիմակ կրել․ նախարարի հրամանը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի N 23-Ն հրամանը՝ փակ տարածքներում դիմակ կրելու պայմանների մասով։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝ 1) երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ. 2) բնակության վայրում (տանը, բնակարանում). 3) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի […]

«Մեզ արդեն հյուրատներից հանում են ստիպողաբար․ ինչպես մեկ տարի առաջ տուն-տեղ կորցրած կայինք, այնպես էլ մնացել ենք»․ հադրութցիները բողոքի ակցիա էին կազմակերպել

Մեր կարգավիճակում ոչինչ չի փոխվել, 3 ամսից ավելի է՝ պետության կողմից ոչ մի աջակցություն չենք ստանում։ Մեկ ամիս առաջ խոսք տվին, որ լինելու է 25 և 50 000-ական դրամների աջակցություն, ու 2-3 օրը մեկ սոցապ փոխնախարարների մակարդակով, Դավիթ Խաչատրյանն է ելույթ ունենում տարբեր լրատվամիջոցների առաջ, ասում ՝ որոշումը կա, բայց, չգիտենք՝ ինչու, ծրագիրը, որն ասում են, […]

Ինչպես կանխել նոր կապիտուլյացիան․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անցած շաբաթ Վալդայան համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից, և մամուլում հայտնված տարբեր արտահոսքներից հետո, Հայաստանը և Արցախը ապրում են նոր աղետի տագնապալի կանխազգացողությամբ։ Առավել հավանական տարբերակը, որը դրված է շրջանառության մեջ, այն է, որ Հայաստանը, համաձայնվելով Ադրբեջանի հետ սահմանազատման, փաստացի դրանով ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը, և […]

Սա խայտառակություն է, սա ամբողջ պառլամենտի խայտառակությունն է․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Չեմ հասկանում, Ազգային Ժողովի դահլիճում ընդդիմադիր պատգամավորներ կա՞յին, թե՞ ոչ. (ընդամենը երկու-երեք պատգամավոր են փորձել կասեցնել խայտառակությունը)։   Դահլիճում գտնվող ամբողջ ընդդիմությունը պետք է կանգներ Գեղամ Մանուկյանի կողքին, ու թող որևէ անվտանգության աշխատակից, փորձեր որևէ պատգամավորի ձեռքեր ոլորեր… Նույնիսկ սուլթան Համիդի մեջլիսում, Կեսարի սենատում, […]

«Հլը դուրս արի». ՔՊ-ական պատգամավորն ընդդիմադիրներին անվանեց ռևանշիստ, իրավիճակն ԱԺ-ում լարվեց

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդդիմադիրներին անվանեց «ռևանշիստական ուժեր»: Նրա այս հայտարարությանը տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը: «Ի՞նչ է նշանակում ռևանշիստ», – հայտարարեց Օհանյանը: Նույն խմբակցությունից Գեղամ Նազարյանի ու ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի միջև վեճ ծագեց: «Հլը դուրս արի», – ասաց Նազարյանը: «Հանգստացեք, պարոն Հակոբյան, ժողովուրդ ջան, հանգստացեք», – հորդորեց նիստը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՍեպտեմբերիՆոյեմբերի