09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Թուրքիան խոչընդոտ չի տեսնի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, եթե Հայաստանը լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ․ Էրդողան

Թուրքիան խոչընդոտ չի տեսնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, եթե Հայաստանը լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որը մեկօրյա այցով գտնվում էր Ադրբեջանում։

«Հարատև խաղաղության նախադրյալներն այժմ առավել, քան երբևէ, բարենպաստ են։ Այս հարցում Հայաստանը պետք է անկեղծ կամք ցուցաբերի՝ Ադրբեջանի հետ իր խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Եթե Հայաստանը կատարի այդ քայլը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցում ոչ մի խոչընդոտ չի լինի», – հայտարարել է Էրդողանը։

Նա նշել է, որ ենթակառուցվածքների հետ կապված ծրագրերը, «որոնք ԼՂ տարածքում իրականացվում են Թուրքիայի մասնակցությամբ, ավտոմոբիլային մայրուղիների, երկաթուղիների կառուցումը» տարածաշրջանի բոլոր երկրների համար ձեռնտու տնտեսական ու առևտրային հնարավորություններ կստեղծեն։

«Դրանից կշահեն Ադրբեջանի բոլոր հարևանները՝ ներառյալ Իրանը, Վրաստանը և Հայաստանը», – ասել է Էրդողանը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ