03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Հայտարարությամբ դրվում էին այն սահմանափակումները, որոնցից այն կողմ իշխանությունը չի կարող գործել, սակայն իշխանությունը համարում է, որ ինքը վեր է օրենքից. պատգամավոր

Սա բխում է ոչ միայն ընդդիմության, հասարակության շահերից, այլև բխում է իշխանության շահերից, որովհետև իշխանությունը պետք է իմանա, որ կա նաև հանրության կամքը՝ սահմանելու այն «կարմիր գծերը», որոնց պայմաններում իշխանությունը չի կարող ավելի քայլ կատարել, «ՀՀ և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության կազմած ԱԺ հայտարարության նախագծի հիմնական շեշտադրումները լրագրողների հետ զրույցում այսօր ներկայացրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այսօր խորհրդարանում չմասնակցեց այս նախագծի քվեարկությանը և այն չընդունվեց:

Տիգրան Աբրահամյանն այս առնչությամբ ասաց, որ ընդդիմության հայտարարության նախագծում ներքաղաքական կոնտեքստ պարունակող մոտեցումներ չկային․ այս պարագայում իշխանության դիրքորոշումը հայտարարությանը վկայում է  Արցախի հետ կապված որոշ հարցերին և սահմանազատման գործընթացի նկատմամբ նրանց մոտեցման մասին։

«Խորհրդարանը սահմանում էր այն սահմանափակումները, որոնցից այն կողմ գործադիր իշխանությունը չէր կարող գործել։ Կարծում եմ՝ առաջին հերթին սա չէր բավարարում նրանց, քանի որ այս իշխանությունը համարում է, որ ինքն ամեն ինչ կարող է անել, վեր է օրենքից, բանակցում է այն կետից, որից ինքն է նպատակահարմար համարում, իսկ մենք տեսել ենք, թե դա ինչ հետևանքներ է բերում մեր երկրի համար», – ընդգծեց պատգամավորը։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ