Հայ եկեղեցու սպասավորներն ու հետևորդները պետք է անարգել մուտք ունենան Շուշիի մայր տաճար. Հայաստանի ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանություն է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի կրկնակի ռմբակոծման մեկ տարվա կապակցությամբ: Մեկնաբանությունում ասվում է. «2020թ. հոկտեմբերի 8-ին Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով կրկնակի օդային հարվածներ հասցրին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ վերջինիս պատճառելով զգալի […]