26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 7, 2021

«Պատիվ» ունեմ» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

«Պատիվ» ունեմ» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։ Այն ներկայացնում ենք ստորև․ ՅՈ՞ ԵՐԹԱՍ,  ՀԱՅԱՍՏԱՆ Մեր Հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադժվարին և վճռորոշ ժամանակահատվածը: Ցավոք, այս իշխանությունների ավերիչ գործունեության հետ կապված՝ մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան։   2018-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները չկատարեցին ժողովրդին տված խոստումները և խորտակեցին իշխանափոխության հետ […]

Ոմանք ասում են՝ հունիսի 20-ին «կրելու են», մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու հունիսի 20-ից հետո. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է անում Արմավիրի մարզում։ Նա հայտարարեց, թե այս ընտրություններին իրենց մասնակցության ամենակարևոր մոտիվացիան այն է, որ ժողովուրդը երկրին տիրոջ իր կարգավիճակը չկորցնի։ «Ես համոզված եմ, որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին կվերահաստատի իր իշխանությունը», – ասաց Փաշինյանը։ Նա նշեց, թե ժողովրդի առջև եղել է լիարժեք ազնիվ։   «Կան քաղաքական ուժեր, որոնք […]

Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է խախտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից

Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է խախտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 15/02 տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի վրա, փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի հիման վրա՝ դա խստիվ արգելվում է։

Ռոբերտ Քոչարյանի կոչը թիմակիցներին, դաշինքի համակիրներին և քաղաքացիներին

Իմ կոչը թիմակիցներին, դաշինքի համակիրներին և մեր բոլոր քաղաքացիներին՝ քարոզարշավի մեկնարկին 1. Քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ մեր ծրագրի բովանդակության վրա։ Մեր ծրագիրն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ։ 2. Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի և արժանապատվության գաղափարը։   3. Մոռացե´ք գործող իշխանությունը, այն չկա մեր օրակարգում, կենտրոնացեք անելիքների վրա, ապագայի […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 32, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 32 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 212-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4463 է: Մեկ օրում գ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Հունիսի 7-ի […]

Դիմում եմ բոլոր ընտրողներին. Արմեն Սարգսյան

Այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այս ընտրությունները տեղի են ունենում բացառիկ բարդ և ճգնաժամային պայմաններում, մեր ժողովուրդն ու պետությունն անցնում են դժվարին փորձությունների միջով: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ եմ անում լինել առավելագույնս զուսպ, հարգել ընտրողին ու մրցակցին, ցուցաբերել խոհեմություն ու հանդուրժողականություն, ընտրական գործընթացն […]

Քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը․ ՄԻՊ

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների գործընթացում հիմնարար նշանակության հարց է այն, որ ընտրական գործընթացին մասնակից քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը: Դա երաշխիք կլինի ընտրական իրավունքի ազատ ու անխոչընդոտ իրացման համար: Որքան դա ապահովված է, այնքան մեծ է քաղաքացու կամքի […]

Հայաստանի ՊՆ-ն ստում է, թե թշնամին իր տարածքում է խրամատավորվում /տեսանյութ/

Հայաստանի ՊՆ-ն ստում է, թե թշնամին իր տարածքում է խրամատավորվում. Գեղարքունիքի համայնքապետերը պնդում են, որ ադրբեջանցիները ՀՀ տարածքում արդեն ճանապարհ են կառուցել, իրենց հսկողության տակ են վերցրել արոտավայրեր, խմելու և ոռոգման ջրավազաններ:

Կամավորական ջոկատի հրամանատարը տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին․ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և գործուն պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն։ Մասնավորապես. Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի