Ոմանք ասում են՝ հունիսի 20-ին «կրելու են», մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու հունիսի 20-ից հետո. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է անում Արմավիրի մարզում։
Նա հայտարարեց, թե այս ընտրություններին իրենց մասնակցության ամենակարևոր մոտիվացիան այն է, որ ժողովուրդը երկրին տիրոջ իր կարգավիճակը չկորցնի։
«Ես համոզված եմ, որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին կվերահաստատի իր իշխանությունը», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե ժողովրդի առջև եղել է լիարժեք ազնիվ։
«Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց քարոզարշավը տանում են հետևյալ տրամաբանությամբ, ասում են՝ «այ, մենք գալու ենք, հեսա իշխանությունը վերցնելու ենք», մենք ասում ենք հետևյալը՝ ժողովուրդը կորոշի», – նշեց նա։
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե ոմանք ասում են, որ հունիսի 20-ին ու դրանից հետո իրենք «կրելու են»։
«Մենք էլ ասում ենք, որ ձեր պատիժն եք կրելու հունիսի 20-ից հետո», – ասաց Նիկոլ Փաշինյանը։