19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 14, 2021

Շեֆը ասել էր պարտվել, հանձնել, սպանել

Արգիշտի Քյարամյանը նիկոլի կառավարման որակի ու կադրային ողբալի վիճակի հավաքական կերպարն է՝ սուտասան, դիլետանտ, նախադասությունները ոչ տրամաբանական կերպով իրար շաղկապող, պաշտոնի համար առուծախի պատրաստ մեկը։ Հերթականն է իր տեսակի մեջ ու ոչ հերթականը՝ վստահված պաշտոնի առումով։   Ի՞նչ կապ ուներ սույն պերսոնաժը մեր երկրի անվտանգության հետ ընդհանրապես, իսկ պատերազմի ժամանակ՝ մասնավորապես։ Ի՞նչ գործ ուներ ՀՀ […]

Նիկոլ Փաշինյան հեռացի՛ր, վերադարձրու՛ մարդկանց ապրելու և ժպտալու իրավունքը

Սա պարտություն է, անհաջողություն, անիրավություն։ Այս իրավիճակը խենթանալու բան է, բայց մենք տխուր, ձեռքերս ծալած չենք կարող նստել։ Մենք պետք է գործ ենք, պետք է կրթենք սերունդ, որ այսպիսի իշխանություն երբեք չունենանք, պետք է խելացի, ինքնավստահ, բարեկիրթ ու բարեհամբույր մասնագետներ ունենանք, որպեսզի խոսենք մեր իրավունքներից և մեր շահերից։   Մենք միշտ տուժել ենք մեր խելքից։ […]

«Մերժեցիք Սերժ Սարգսյանին, դե ծափահարեք Ալիևին ու Էրդողանին և նրանց կամակատար Նիկոլին». Էդուարդ Շարմազանով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս օգոստոսի 19-ին իր մեծ ասուլիսի ժամանակ երեք ժամից ավելի պատասխանեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին` անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան պատերազմի մանրամասներին, նշելով, որ ԶԼՄ ներկայացուցիչների հետ նման հանդիպում նորից կլինի։ 168.am–ը ՀՀԿ  ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե առաջիկայում Սերժ Սարգսյանը չի՞ պատրաստվում հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել հարցերին, որոնք […]

Ինչո՞ւ Հայաստանը մնաց առանց գազի և հոսանքի. ուշագրավ մանրամասներ

 «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը երեկ հայտարարեց գազամատակարարման սահմանափակումների մասին` կապված ցանցում առկա խնդիրների հետ: Սա առաջին դեպքը չէ, երբ գազամատակարարման ցանցում խնդիրների պատճառով «Գազպրոմ Արմենիան» որոշ ժամանակով դադարեցնում է գազի տրամադրումը, բայց սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի քաղաքացիները՝ ՀՀ ողջ տարածքում, իրենց մաշկի վրա զգում են խնդիրը՝ գազալցակայաններում ու հանրային մի շարք վայրերում մատակարարման դադարեցման […]

Պարտված, վախեցած ու ջարդված վարչապետին ինչ էլ ասեն, կանի․ Վազգեն Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը, ինչպես նաև խոսել է հետպատերազմյան կարևոր իրողությունների մասին։   Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ` Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության բոլոր կետերը բավարարում են Ադրբեջանին, հետևաբար Ալիևը փորձելու է լուծել երկու խնդիր․ մեկն այն է, որ ձգտելու է կամաց–կամաց կուլ […]

Հայկական բիզնեսը լռում է, որովհետև չի տեսնում ոգևորվելու ոչ մի պատճառ, առավել ևս, որ սպառնալիքներն ակնհայտ են

Հայ բիզնեսմեններն ավելի ռացիոնալ, հայրենասեր ու պարկեշտ են, քան իշխող ուժի ներկայացուցիչները։ Թվում է թե բիզնեսը պետք է ոգևորվեր Նիկոլի՝ «տնտեսական-կոմունիկացիոն» ուղիների անվան տակ արվող նոր, ծանր դավաճանությամբ։ Սակայն հայկական բիզնեսը լռում է, որովհետև չի տեսնում ոգևորվելու ոչ մի պատճառ, առավել ևս, որ սպառնալիքներն ակնհայտ են։   Այնպես, որ դավաճանությունն ու գլոբալ ստորացումը օրվա իշխանությունների […]

ՀՀԿ-ն մերժել է «Լուսավոր Հայաստանի» հրավերը ․ Առավոտ

Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշակել է արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ: Նախագծով, փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Փաստահավաք խումբը ընդհանուր առմամբ կազմված […]

Հունվարի 14-ի խորհուրդը /տեսանյութ/

«Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և Դու ի՞նձ մոտ ես գալիս» (Մատթ. 3:14)   Սուրբ Հովհաննես Կարապետի ծննդյան տոնն է   «Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մատթ. 3:11)։ […]

250 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճար` ՔԿ-ին, 8 մլրդ դրամ՝ նոր քննչական մարմնի, 24 մլն՝ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար․ Ժողովուրդ

Չնայած Արցախյան պատերազմից հետո Հայաստանում եւ Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ Հայաստանում իշխանությունները շարունակում են այնպիսի ծախսեր կատարել, որոնք զարմանք են առաջացնում այս իրավիճակում: Նախ, Ազգային ժողովը մտադիր է հունվարի 18-ին մեկնարկող նստաշրջանում քննարկել Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման հարցը, եւ միայն երկու տարվա համար այդ կառույցին 8 մլրդ դրամ է հատկացվելու: Այդ գումարից մոտ 5,1 միլիարդը՝ աշխատավարձի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի