25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ Հայաստանը մնաց առանց գազի և հոսանքի. ուշագրավ մանրամասներ

 «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը երեկ հայտարարեց գազամատակարարման սահմանափակումների մասին` կապված ցանցում առկա խնդիրների հետ: Սա առաջին դեպքը չէ, երբ գազամատակարարման ցանցում խնդիրների պատճառով «Գազպրոմ Արմենիան» որոշ ժամանակով դադարեցնում է գազի տրամադրումը, բայց սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի քաղաքացիները՝ ՀՀ ողջ տարածքում, իրենց մաշկի վրա զգում են խնդիրը՝ գազալցակայաններում ու հանրային մի շարք վայրերում մատակարարման դադարեցման տեսքով: Նախկինում «Գազպրոմ»-ում նման խնդրի դեպքում ՀՀ իշխանությունները մատակարարում էին պահեստավորած գազը, մինչ դեռ Mediaport-ի տեղեկություններով՝ Հայաստանն այսօր չունի պահեստավորած գազ, քանի որ եղած ռեսուրսը օգտագործվել է և չի վերականգնվել: Նախկինում կար խնդրի լուծման ևս մեկ տարբերակ. ՀՀ իշխանությունների խնդրանքով՝ հարևան Իրանը մեծացնում էր Հայաստանին մատակարարվող գազի ծավալները և խնդիրը լուծվում էր մինչև ցանցի վերականգնումը: Mediaport-ի տեղեկություններով՝ Փաշինյանի կառավարությունից նման խնդրանքով ևս կապ են հաստատել Իրանի հետ, սակայն մերժում են ստացել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ