26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 1, 2020

Ադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունն արդեն տապալվել է, կտապալվի նաև ռազմադաշտում

Քանի որ ադրբեջանական վերջին ֆեյք լուրերը մեզ է առնչվում, ապա շատ ժամանակ չեմ ծախսի հերքելու համար, ուղղակի կարձագանքենք այս լուսանկարով։ Այս որակի քարոզչությամբ ադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունն արդեն տապալվել է, կտապալվի նաև ռազմադաշտում։ Գրում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։   

Հայաստանի տնտեսությունը կանցնի զորահավաքային ռեժիմի․․Ժողովուրդ

Սեպտեմբերի 27-ից Արցախում տիրող լարվածությունը հանգեցրել է նրան, որ ընդունվում եւ անհետաձգելի են համարվում օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պայմանավորված են սահմանային լարվածությամբ: Երեկ էլ խորհրդարանում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի կողմից առաջին ընթերցմամբ ներկայացվել եւ ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել […]

Տրամադրվել երկար եւ ծանր պատերազմի /տեսանյութ/

Հենարան մամուլի ակումբի հյուրը՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, կարծում է, որ եթե միջազգային ազդեցիկ ուժերի կողմից միջամտություն չլինի, այս պատերազմը բավական երկար կտեւի։ Նրա խոսքով՝ պետք է տրամադրվել երկար, ծանր եւ լուրջ պատերազմի անընդհանտ արյունաքամ լինելու փոխարեն եւ, ի վերջո, լռեցնել Ադրբեջանին։ 

«Տիկ Տոկ»-ը արգելափակվեց

Ծրագրավորող, մեդիագրագիտության փորձագետ Սամվել Հայրապետյանը տեղեկացնում է, որ «Տիկ Տոկ» հավելվածը Հայաստանում  ժամանակավորապես անջատված է: «Անջատվել է Ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունները եւ ֆեյք վիդեոների տարածումը կասեցնելու նպատակով։ Ում մոտ դեռ աշխատում է, շուտով կփակվի։ Բայց, ամեն դեպքում, պետք չի սպասել փակվելուն, ուղղակի հասկացեք, որ պետք չի մտնել «Տիկ-տոկ» մի պարզ պատճառով` Ադրբեջանը սարքած վիդեոներ է տարածում տիկտոկով», – ընդգծում է փորձագետը։Հիշեցնենք, մի շարք հանրային դեմքեր դիմել են իրավապահ մարմիններին՝ այս հավելվածը «Տիկ Տոկ»-ը անջատելու կոչով։  

«Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»․ Արշավիր Ղարամյան

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը իր ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»: Նա նաեւ լուսանկար է հրապարակել ընկերների հետ, որում հեռախոսի վրա երեւում է օրն ու ժամը:

Ինչ է կատարվում առաջնագծում․ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է: ՊԲ […]

Ադրբեջանի ԶՈւ կողմից սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ. Արցախի ՄԻՊ-ը ամփոփել է

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված ոտնձգությունների դեպքերի հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն: Ինչպես տեղեկացրին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ըստ ուսումնասիրության արդյունքների՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ, 2-ը` 24-ամյա և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի