26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 18, 2020

«Պարի լուս». ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի «ORBITER-3» տիպի ԱԹՍ

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արեւելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։ ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում եւ վստահորեն իրականացնել հանրապետության օդային եւ ցամաքային սահմանների պաշտպանություն:

Ինչպես է անցել գիշերը հայ-ադրբեջանական սահմանին. ներկայացնում է ՊՆ խոսնակը

Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ»,-նշել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի