24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 29, 2020

Սամվել Բաբայանը Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնը ստացավ, Մայիլյանը կմնա ԱԳՆ պաշտոնում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է նոր նշանակումներին։ Նա նշել է, որ Սամվել Բաբայանը Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի, իսկ Մայիլյանը կմնա ԱԳՆ պաշտոնում։ Մանրամասները՝ տեսանյութում։  

Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում․ «Ժողովուրդ»

«Լուրեր են պտտվում, որ Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում: Բանն այն է, որ Ռազմական ոստիկանապետի գործողությունները ոստիկանությունում մեծ դժգոհություների տեղիք են տալիս: ՌՈ Պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանն ազատվում է Ռազմական ոստիկանության հին կադրերից եւ ՌՈ է ընդունում նոր կադրեր, եւ այդ նոր անձանց, ըստ լուրերի, հենց այնպես չեն ընդունում աշխատանքի, այլ կլորիկ գումարի […]

Օրենքներ՝ ընդդեմ քաղաքացու․ «Հրապարակ»

«Թվում էր, շարքային քաղաքացու համար ի՞նչ նշանակություն ունի, թե ովքեր են նստած պառլամենտում։ Չէ որ Ազգային ժողովի գործունեությունն ուղղակիորեն չի առնչվում մարդու հետ։ Բայց պարզվեց, որ առնչվում է եւ այն էլ՝ բավականին սերտ։ 2 տարվա ընթացքում բազմաթիվ օրենքներ են ընդունվել, որոնք տարբեր խավերի կյանքում փոփոխություններ են առաջացրել, ընդ որում՝ ոչ այնքան դրական։ Եթե մարդիկ հասցնում […]

Արսեն Թորոսյանը դիմում է բժիշկների օգնությանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։ Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք։ Կորոնավիրուսի դեմ պայքարի […]

ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ․ «Ժողովուրդ»

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Վլադիմիր Վարդանյանը, Համազասպ Դանիելյանը, Արթուր Դավթյանը եւ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել են օրենսդրական փաթեթ, որը պետք է քննարկվի մայիսի 26-ին մեկնարկած Ազգային ժողովի նստաշրջանում: Եվ հետաքրքիր է, որ պատգամավորներն առաջարկում են ավելացնել Ազգային ժողովի հաստիքների թիվը: Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություն կատարել «Հանրային ծառայության […]

Ալեն Սիմոնյանը երևի մտածում է՝ հետևից կգրկեմ նրան․ Ռուբեն Հայրապետյան. 168.am

168.am–ը գրում է․ «Քիչ առաջ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Մարդուն տանել, օրերով պահել, օրերով ծեծել, օրերով ստորացնել, ստիպել տառապել, ներքաշել ընտանիքի անդամներին, մորը, տատիկին, ընկերուհուն… Անել դա` չվախենալով ոստիկանությունից, ԱԱԾ-ից, դատարաններից և, վերջապես. Աստծուց: Սա, ըստ ամենայնի, դեռ շատ փոքր մասն է, որ գիտենք, ու վստահ չեմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված