27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 12, 2020

Վտանգի են ենթարկում մեր երեխաների հոգեկերտվածքը. Տեր Նշան քահանա Ալավերդյան

Իբրև հայ հոգևորական, բարեպաշտ քրիստոնյա, ՀՀ քաղաքացի, իբրև մարդ և հայր՝ միանում եմ այն բոլոր մարդկանց կոչերին, ովքեր դատապատում են և կոչ են անում վերանայել մեր երեխաներին պղծություն քարոզող այն օրինագիծը, որը քանդում է թե՛ ազգի, թե՛ եկեղեցու հիմքը, որն է ընտանիքը: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց Տեր Նշան քահանա Ալավերդյանը՝ անդրադառնալով սեռական […]

Դուք երեսպաշտ, անսկզբունք և անգաղափար մարդիկ եք, դուք դավաճանություն եք գործել հեղափոխության արժեքների նկատմամբ. Կարպսի Փաշոյանը՝ «Իմ քայլին»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանին և «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին, բոլոր նրանց, որոնք ողջունել են Սասուն Միքայելյանի այսօրվա ելույթն ու արդարացրել են Էդմոն Մարուքյանի նկատմամբ կատարված բռնությունը։ Դուք երեսպաշտ, անսկզբունք և անգաղափար մարդիկ եք, դուք դավաճանություն եք գործել հեղափոխության արժեքների նկատմամբ և ուրացել եք բոլոր այն գաղափարները, որոնք մի ժամանակ կարևոր […]

Ովքե՞ր են լավ և վատ դատավորները. Էլինար Վարդանյան

Վարչապետի և արդարադատության նախարարի քննարկումից պարզ դարձավ, որ համատարած վեթինգի փոխարեն իշխանությունները գնում են արդարադատության համակարգին, ինչպես իրենք են նշում, ևս մեկ շանս տալու ճանապարհով։ Հնարավորություն են տալիս, որպեսզի իրենք իրենց խնդիրները լուծեն, և մենք ունենանք իսկապես անկախ դատական համակարգ, որի անկախության վրա ոչ մեկը չի կասկածի։   Ցավոք, անկախ դատական համակարգի անկախության վերաբերյալ իշխանության […]

Աստված ոչ անի գեթ 1 դեպք, երբ սորոսական կամ սեռաշեղված դեմք դպրոց մտնի

Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լանզարոտի կոնվենցիային կողմ քվեարկած պատգամավորներին՝ անկախ նրանից, թե ում հետ ինչ հարաբերություններ կան. Եթե ձեզ թվում է, թե կնոպկա սեղմելուց հետո կմոռացվի ձեր դերակատարումն այս գործին, ապա դուք չարաչար սխալվում եք։ Բոլորի անունները կպահվեն։   Ուրեմն ուշադիր լսեք. Աստված ոչ անի՝ գեթ մեկ դեպք, երբ սորոսական, կամ սեռաշեղված դեմքերից […]

Գործարքը կայացել է, և Ամուլսարի ոսկու հանքը կբացվի. Politik.am

Politik.am–ը գրում է․ «Օրերս մենք գրել էինք, որ Խորհրդարանն ապրիլի 16-ին ձայների 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրինագիծը։ Որքան էլ զարմանալի է, նախագահ Արմեն Սարգսյանը չի շտապում ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար կենսական նշանակություն ունեցող այս օրինագիծը։ Քաղաքական որոշ շրջանակներ վստահ են, որ նախագահ Արմեն Սարգսյանը […]

«Ալիևին կառուցողական անվանելն ուղղակի խայտառակություն է. հակապետական դիրքորոշում է». Էդուարդ Շարմազանով

«Այս խուժանությունն արդյունքն է Նիկոլ Փաշինյանի քաղաքական բանավեճի բացակայության: Երկու տարի շարունակ Փաշինյանի իշխանությունը պառլամենտում զրոյացրել է քաղաքական բանավեճը, սպառնում է թաթիկներ կտրելով, ասֆալտին փռելով, սամասուդ անելով: Էլ ի՞նչ եք սպասում»,-  168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով օրերս խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին: Նա ընդգծեց՝ ԱԺ-ից քաղաքական բանավեճն իսպառ բացակայում է Նիկոլ Փաշինյանի պատճառով. «Ուշ թե […]

Հայաստանում կորոնավիրուսի 146 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 3538 է

Հայաստանում մայիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 146-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3538-ի, հայտնում են ԱՆ-ից: ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 1430 մարդ, այս պահին բուժվում է 1970-ը: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան մեկ դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 47 դեպք, իսկ  այլ պատճառներով՝  17 մահ:  

Նախագահը տեսնում է ականները, բայց վարանում գործադրել լիազորությունները. Չալաբյան

Նախագահը հստակ տեսնում է օրենքում առկա ականները, բացահայտ նշում է դրա մասին, սակայն վարանում է գործադրել սահմանադրական լիազորությունները՝ պայթյունները կանխելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Նա նշել է․ «Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին” օրենքը։ Մեր կուսակցությունը եւ ես անձամբ, այդ օրենքի նախագծի […]

ԱԺ նիստի մեկնարկին «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց

Այսօր առավոտյան խորհրդարանը մեկնարկեց աշխատանքները նախորդ օրը քննարկած նախագծերի քվեարկությամբ, սակայն «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց քվեարկություններից առաջ։ Քվեարկվող հարցերի շարքում «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված