26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 25, 2020

Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը. «Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ Ստիպված եմ արձագանքել այսօրվա մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ինձ վերագրված շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին: Հարկ եմ համարում հայտնել, որ Ն. Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։    Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի […]

«Հերիք է կախվես հանրապետականից». Շարմազանովը ՝ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ  Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսքանից հետո ո՞վ է դավաճան «Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» ճիշտ կանես փնտրես քո շրջապատում, Նիկոլ: Հերիք է կախվես հանրապետականից: Չհամարձակվես քո սեփական ձախողումները մեզ վերագրել: Իսկ վիրավորանքներով խոսելը փաստում է քո փաստազուրկ եւ պարտված լինելու մասին, պարոն պոպուլիզմի տրիբուն: Եւ դո՞ւ ես սրբությունից խոսում. մարդ, […]

Հունվարի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հենարան մամուլի ակումբում

Հունվարի 27-ին՝ ժամը 13:00-ին,  Հենարան մամուլի ակումբում կհյուրընկալվեն քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը և քաղաքագետ Լիլիթ Թումանյանը: ԹԵՄԱ՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. հնչեցրած  100 փաստն ու տեսակետները.  ներքաղաքական օրակարգ:

Ասում է, թե ՀայկոՄկոյի սքեթչը դրեք, այնտեղ պատասխանները կգտնեք․ տնաշեն, բա էլ խի՞ ես յեքյա ասուլիս հրավիրել

Ասում է, թե ՀայկոՄկոյի սքեթչը դրեք, այնտեղ առաջին, երկրորդ ու բազմաթիվ հարցերի պատասխանները կգտնեք: Տնաշեն, բա էլ խի՞ ես յեքյա ասուլիս հրավիրել, յեսիմ ինչ… Ֆեյսբուքի պատիդ դնեիր «Կարգին հաղորդման» հղումները, նշումով՝ «վարչապետին ուղղված բոլոր հարցերի պատասխան»: Ոնց խառնակիչ, անպատասխանատու և փչող կար, էդպիսին էլ մնացել է: Ընդամենը ստատուսն է փոխվել (կարգավիճակը): Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից […]

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։ «Որպես Արցախի Հանրապետությունում առաջիկայում սպասվող համապետական ընտրություններին հայտ ներկայացրած նախագահի թեկնածու՝ բանակցային գործընթացի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու Ձեր կոչին արձագանքում եմ ազատագրված Քաշաթաղի շրջանի Որոտան (նախկին Կուբաթլու) քաղաքից: Այս պահին տեղի կուսակցական ակտիվի հետ հանդիպման եմ: Մեր քաղաքական թիմի, և համոզված եմ, […]

Վարչապետի հայտարարությունից հետո Վահե Գրիգորյանը պետք է լքի ՍԴ-ն

Վարչապետի հայտարարությունից հետո Վահե Գրիգորյանը պետք է լքի ՍԴ-ն Նիկոլը Վահե Գրիգորյանին մի քանի փորձից հետո հազիվ ՍԴ դատավոր է նշանակել, որն էլ իրեն միանգամից ՍԴ նախագահ է հռչակել, իսկ երկրի վարչապետը մինչ օրս նույնիսկ կամ իբր տեղյակ չէ, որ Վահեն ՍԴ նիստերին չի մասնակցում ու մի բան էլ՝ աշխատավարձ է ստանում , ծառայողական մեքենայից […]

Նիկոլ Փաշինյանը ոչ թե մերժեց Սերժ Սարգսյանին, այլ մերժեց պետությունը. Հրայր Թովմասյանի դեմ քայլերը պետության դեմ են. Կարինե Աճեմյան

hayeli.am-ը Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի հետ խոսել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տան խուզարկության ու Սահմանադրական դատարանի դեմ իրականացվող քայլերի մասին:   Մանրամասները՝ տեսանյութում.  hayeli.am

Սորոսին վերաբերող հարցը նյարդայնացրեց վարչապետին /տեսանյութ/

Բաց հասարակության սորոսական գրասենյակը Հայաստանում գործում է տասնյակ տարիկներ, այդ թվում այն իշխանության ժամանակ: Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ գրասենյակի գոյության ողջ ընթացքի հինգ տոկոսը մեր իշխանության շրջանում է,  95 տոկոսը ձեր իշխանության շրջանում, ինչո՞ւ չեք փակել: Այսօր բոլոր նրանք, ովքեր այդ թեմայով շահարկումներ են անում, նախկին իշխանության մեջ կամ տեղ […]

«Նիկոլ Փաշինյանը վախենում է Արցախից, նա վախենում է պատասխանատվությունից, վախենում է իր վաղվա օրից». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը վախենում է Արցախից, նա վախենում է պատասխանատվությունից, վախենում է իր վաղվա օրից․․․ Բանակցային սեղանին վախենում է մոտենալ, քանի որ սեղանին դրված տարբերակներից մեկն ու մեկը պարտավոր պիտի լինի քննարկել, կարծիք հայտնել, հետո գալ ժողովրդին ներկայացնել…Մոտ երկու տարի վարչապետ է, բայց Արցախի հարցին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի