24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նիկոլ Փաշինյանը վախենում է Արցախից, նա վախենում է պատասխանատվությունից, վախենում է իր վաղվա օրից». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը վախենում է Արցախից, նա վախենում է պատասխանատվությունից, վախենում է իր վաղվա օրից․․․

Բանակցային սեղանին վախենում է մոտենալ, քանի որ սեղանին դրված տարբերակներից մեկն ու մեկը պարտավոր պիտի լինի քննարկել, կարծիք հայտնել, հետո գալ ժողովրդին ներկայացնել…Մոտ երկու տարի վարչապետ է, բայց Արցախի հարցին սարսափում է մոտենալ, մեկ ասեց՝ առանց Արցախի մասնակցության չի գնա եւ չի բանակցի, մեկ ասեց՝ ինչից խոսում է իր «կիրթ» Ալիեւի հետ, անմիջաապես տեղյակ է պահում Արցախի իշխանությանը, մեկ էլ ամենակարեւոր հարցը իջեցնում է վերելակի մակարդակի, բանակցային գործընթացում մինչ այսօր եղած-չեղածը փորձում է իրենից գցել եւ ուղղել Արցախ, միայն եւ միայն Արցախ, չի ուզում հիշել, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, թեպետ, մոռանում է նաեւ, որ սա փոխկապակցված է եւ նաեւ Արցախն է ՀՀ անվտանգության երաշխավորը…

Նիկոլը երկար-բարակ խոսում է սելֆիից, զուգարանից, լոլիկից ու բողկից , ամենայն մանրամասներով, դետալներով, բայց Արցախի մասին չի խոսում, չի ուզում խոսել, հարցը լղոզում է …

սա նրա վախերի գագաթնակետն է․․․

Նիկոլը վախենում է Արցախից, որովհետեւ հասկանում է, այստեղ ինքն արդեն պարտված է…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ