06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչապետի հայտարարությունից հետո Վահե Գրիգորյանը պետք է լքի ՍԴ-ն

Վարչապետի հայտարարությունից հետո Վահե Գրիգորյանը պետք է լքի ՍԴ-ն

Նիկոլը Վահե Գրիգորյանին մի քանի փորձից հետո հազիվ ՍԴ դատավոր է նշանակել, որն էլ իրեն միանգամից ՍԴ նախագահ է հռչակել, իսկ երկրի վարչապետը մինչ օրս նույնիսկ կամ իբր տեղյակ չէ, որ Վահեն ՍԴ նիստերին չի մասնակցում ու մի բան էլ՝ աշխատավարձ է ստանում , ծառայողական մեքենայից է օգտվում, պարգևավճար ստանում։ Նիկոլը պետք է ասի նաև, թե որն է երաշխիքը, որ իր կողմից ՍԴ նոր դատավորների նշանակման դեպքում ՝ դատավորները չեն կրկնի Վահե Գրիգորյանի օրինակը և չեն ձախողի ՍԴ աշխատանքը։ Վարչապետի այս հայտարարությունը այլևս անելանելի վիճակի մեջ դրեց Գրիգորյանին, ով կամ պետք է դեմ իր սկզբունքներին և մասնակցի իր իսկ ասած՝ ոչ լեգիտիմ ՍԴ նիստերին, կամ սկզբունքայնություն ցուցաբերի և հրաժարվի ՍԴ դատավորի պաշտոնից։
Մինչ Վահեն կկողմնորոշվի մնալ ՍԴ դատավոր, թե՝ հրաժարվել, Նիկոլը պետք է բռնագանձի չկատարած աշխատանքի համար Վահեին տրված գումարները։
Հ․Գ․ Վարչապետը եթե տեղյակ չէ իր կողմից նշանակված կամ առաջադրված ՍԴ անդամի անգործությունից, էլ ինչպես է ուզում, որ ժողովուրդը վստահի իրեն նոր ՍԴ ձևավորելու հարցում։

Բաբկեն Հարությունյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ