24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հերիք է կախվես հանրապետականից». Շարմազանովը ՝ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ  Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսքանից հետո ո՞վ է դավաճան

«Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» ճիշտ կանես փնտրես քո շրջապատում, Նիկոլ:

Հերիք է կախվես հանրապետականից: Չհամարձակվես քո սեփական ձախողումները մեզ վերագրել: Իսկ վիրավորանքներով խոսելը փաստում է քո փաստազուրկ եւ պարտված լինելու մասին, պարոն պոպուլիզմի տրիբուն:

Եւ դո՞ւ ես սրբությունից խոսում. մարդ, ով սիրո եւ համերաշխության անվան տակ ատելություն է քարոզում, ժողովրդին սեւ ու սպիտակի բաժանում, ասֆալտին փռում, թաթիկներ կտրում, Ալիեւին կիրթ եւ նորմալ համարում, իսկ Արցախի հերոսներին անվանարկում:

Այսքանից հետո ու՞մ պետք է համարել դավաճան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ