19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 11, 2019

«Շուտով երիտասարդ աղջիկների մի խումբ էլ ներխուժելու է որեւէ եկեղեցի եւ բացի դոշերը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է, որ երեկ երկու քաղաքացի մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ: Նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկութունների, նմանատիպ արարքներ կատարել են նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Հիշեցի, […]

Դատարկ ճամպրուկներ ԱԳՆ-ին՝ ՀՀԿ երիտասարդներից: Մնացականյանը շատ շուտով գնացականյան կդառնա /տեսանյութ/

ՀՀԿ երիտթևի անդամները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ԱԳՆ-ի մոտ: Նրանք մի շարք հարցադրումներ ուղղեցին ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանին: Երիտթևի ներկայացուցիչները իրենց հետ բերել են դատարկ ճամպրուկ ի պատասխան ԱԳՆ նախարարի այն հայտարարությանը, թ որ նախկին իշխանությիգնները «լիքը» ճամպրուկներ են տարել Բաղրամյան 26: Վերջիններս հայտարարեցին, թե Զոհրաբ Մնացաանյանը շուտով կդառնա գնացականյան եւ որ […]

«Փաստորեն Փաշինյանի մանիպուլյատիվ արվեստը տարածվում է նաեւ արտաքին քաղաքականության վրա». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն Փաշինյանի մանիպուլյատիվ արվեստը տարածվում է նաեւ արտաքին քաղաքականության վրա։ Նախկինում խոսելով Արցախյան խնդրի կարգավորման մասին, Փաշինյանն առաջարկում էր 3 ժողովուրդների համար ընդունելի լինելու սկզբունքը, ինչը շատ բուռն քննադատության արժանացավ Հայաստանի ներսում։ Եւ ահա այսօր Ռուսաատանի ԱԳ նախարար Լավրովին նա փաստացի ասել է 3 կողմերի համար […]

Մինչեւ ուր կարող է ծալապատկվել, իջնել, շողոքորթել … նրան այս ամբողջ սապոնաջրից մնալու է միայն փրփուրը

Էս անգամ խոսքս քաղաքականության մասին չի լինելու, մարդկային որակների, մարդկայնության, մարդ-մարդ շփումների, հարաբերությունների եւ մարդու դավադիր հակումների մասին եմ խոսելու։ Արցախում նախագահի ընտրություններին դեռ կես տարի ժամանակ կա, եւ չի բացառվում, որ ի վերջո կհայտնվի արժանավոր, վստահելի, երկրի եւ Արցախի պետության հոգսերով ապրող, սահմանապահ, զինվոր- նախագահի թեկնածու, հուսամ, դա կլինի, քանզի նրանք, ովքեր այսօր հավակնում […]

Մեզ բռնի ցանկանում են դավանափոխ անել՝ ինչպես 15 դար առաջ. «ՎԵՏՕ»-ն միանում է ուսանողներին

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը միանում է ուսանողների պայքարին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն այսօր՝ 11.11.2019թ.-ին հրավիրեց ընդհանուր ժողով՝ օրակարգում ունենալով մեկ հարց՝ ՀԱՅ ուսանողների նախաձեռնած պայքարն ընդդեմ կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում կառավարության ապազգային և քայքայիչ քաղաքականության: «ՎԵՏՕ»-ն դեռևս ամիսներ առաջ հայտարարել է, որ ՀՀ-ում իշխանությունը զավթված է օտարերկրյա գործակալական ցանցի կողմից: Այդ ցանցի ավերիչ գործունեությունն ընդգրկում է պետական […]

ԲԴԽ անդամը հրաժարական է տվել

«Հարգելի հայրենակիցներ, Այսօր ներկայացրել եմ հրաժարական` հետևյալ պատճառաբանությամբ. Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդմանս համաձայն, բարձր պաշտոնը ստանձնելուց ի վեր նախաձեռնել և առաջնորդել եմ մի շարք ծրագրեր` միտված դատարանների արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ու միջազգային լավագույն չափանիշերին համապատասխանեցմանը։ Համոզված եմ, որ այդ ծրագրերի գործարկումն ու իրականացումը կբարձրացնի դատական իշխանության հանդեպ հանրային վստահությունը և կնպաստի Հայաստանի […]

««Լավրովյան» պլանն այս պահին ենթադրում է` 2 շրջանների վերադարձ»

-Ասել էի` չէ՞. որ Լավրովը` -«Լավր» է բերում Նիկոլի համար… -Բայց որ էսքան «լավր»` -Ու էսքա~ն հուժկու` -Չէի կարող պատկերացնել… Հ.Գ. -Այո, բառամթերիքը, ձեւն ու չափը` -Անչափ դիվանագետ կշռող Լավրովը. -Քիչ առաջ` «պրի վսեխ. -Նիկոլին ասաց` -Գոսպոդին պրեզիդենտ… Հ.Գ. -Սլուչայնե՞ստь -Не как…. Հ.Գ. -Փաշինյանի նկատմամբ ուրույն «նեպրյազն» ունեցող Լավրովը. -Որը մինչ Հայաստան գալն արդեն իր […]

«Մենք շարունակելու ենք պայքարել Փաշինյանի իզմեր չունեցող պոպուլիստական քաղաքականության դեմ». Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

«Մենք շարունակելու ենք պայքարել Փաշինյանի իզմեր չունեցող պոպուլիստական քաղաքականության դեմ: Պոպուլիզմի այլընտրանքն իրական ժողովրդավարությունն է լինելու, որտեղ դատարաններ չեն շրջափակում, դատավորներին վնգստացող չեն անվանում, խորհրդարան չեն պաշարում և անվտանգության ու Արցախի հարցում վտանգավոր քաղաքականություն չեն վարում: Հանրապետականը պետականամետ և ազգային ուժերի հետ շարունակելու է մնալ պոպուլիստների իրական այլընտրանքը»,- Էդուարդ Շարմազանով: azatutyun.am  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի