Դատարկ ճամպրուկներ ԱԳՆ-ին՝ ՀՀԿ երիտասարդներից: Մնացականյանը շատ շուտով գնացականյան կդառնա /տեսանյութ/
ՀՀԿ երիտթևի անդամները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ԱԳՆ-ի մոտ: Նրանք մի շարք հարցադրումներ ուղղեցին ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանին: Երիտթևի ներկայացուցիչները իրենց հետ բերել են դատարկ ճամպրուկ ի պատասխան ԱԳՆ նախարարի այն հայտարարությանը, թ որ նախկին իշխանությիգնները «լիքը» ճամպրուկներ են տարել Բաղրամյան 26: Վերջիններս հայտարարեցին, թե Զոհրաբ Մնացաանյանը շուտով կդառնա գնացականյան եւ որ նախարարը փոխարենը զբաղվի Արցախի հարցի հիմնախնդիրների լուծմամբ՝ բարձր հարթակներից կեղծ հայտարարուլթյուններ է անում եւ ժամանակին պրոֆեսիոնալ դիվանագետից վերածվել է շարքային պրոպագանդիստի, որն ընդամենը ռեժիմին է ծառայում:
https://www.youtube.com/watch?v=vd9Bz6Plv0c
«Մենք կոչ ենք անում իրենց աշխատել ի նպաստ Հայաստանի, այլ ոչ թե շատ արագ մսխել ձեռքբերումները, ընդ որում, շատ արագ: Իշխանությունը, ի վերջո, պետք է բացահայտի, թե ինչ է բանակցում լիֆտերում,-ասաց ՀՀԿ երիտկազնակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ հավելելով,-Գնացականյանը ոչ թե կոմերիտմիության նախագահ է, այլ երկրի ԱԳՆ ղեկավար: ԱԳ նախարարը պետք է պաշտպանի երկրի շահերը, այլ ոչ թե լեգիտիմացնի ռեժիմի ստերին: ԱԳ նախարարը ներքաշվել է պրոպագանդիստական կեղտոտ խաղերի մեջ»,-ասել է ՀՀԿ երիտթեւի նախագահ Հայկ Մամիջանյանը: