21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Լուրեր: Հունիսի 29, 2019

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

A7843592-412F-47CF-85D3-05C5FE2573C3

Հունիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

logo

Հուլիսի 1-ին՝ ժամը  11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: ԹԵՄԱ՝ 8  տարվա դադարից հետո   կայացավ  Հայ-վրացական միջառավարական տնտեսական համաժողովը.  հայ-վրացական հարաբերություններն այս պահին եւ  ընթացիկ դինամիկան:  

Հայաստանում քաղաքացին շարունակում է տուգանվել, նորից տուգանվել, և ապա տուգանվել՝ տուգանքը չվճարելու համար. Արթուր Ղազինյան

8BF71EBB-A07A-4674-9868-196FA929AE76

Մեկ Հայաստան ցենտրիստական կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝   «Չնայած Հայաստանի բոլոր փողոցների, մայրուղիների վրա դված արագաչափերին, ինչպես նաև բոլոր խաչմերուկներում տեղադրված տեսանկարահանող հատուկ տեխնիկայի առկայությանը, հանրապետության ամբողջ տարածքում նկատվում է մահացու ելքով ավտովթարներիև վրաերթերի թվի աճ: Չկա օր, որ չլսենք մահացու ելքով վթարի կամ վրաերթ մասին, ինչն արդեն ստանում […]

«ՀՀ Արտգործնախարարությունը պետք է պահանջի, որ Մինսկի խումբը ևս հերքի Մամեդյարովի հայտարարությունները». Պաշտպանության նախկին փոխնախարար

artak 4

Հունիսի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ,  որտեղ համանախագահներն արձանագրելով վերջին կորուստները՝ հորդորել էին կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել վերականգնելու խաղաղության և առարկայական բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտը։ Նրանք նաև կոչ էին արել կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որևէ սադրիչ գործողությունից՝ ներառյալ դիպուկահարների […]

Հարկային օրենսգրքի այս փոփոխությունները տնտեսական թռիչք չեն ապահովելու․ Սերգեյ Բագրատյան

download (3)

Ամենակարևոր առարկությունն այն է, որ տնտեսական թռիչք չեն ապահովելու Հարկային օրենսգրքի այս փոփոխությունները: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։  «Այսինքն՝ այն, ինչ հանրության լայն շրջանակները սպասում էին, որ հարկային փոփոխության արդյունքում կարող են իսկապես շատ ավելի ազատ և մեծ թափով զբաղվել ձեռնարկատիրությամբ և կարողանան արձանագրել տնտեսական աճի երկնիշ թվեր, […]

Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել անհեյտ կորած ազատամարտիկների հուշարձանին

35096_Bako_sahakyan_tsaxkepsak_M

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: Այս մասին տեղեկացնոմ են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմից:

Ես ԵԿՄ նախագահ եմ ու ազգային ժողովի պատգամավոր, էլ հաջորդ անգամ անունս չմոռանաս /տեսանյութ/

2413233741561792130

Եռաբլուր պանթեոնում ընթանում է անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված միջոցառումը: Նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը, ներկաներին ներկայացնելիս մոռացավ Սասուն Միքայելյանի անունը, վերջինս խոհրդականին իր մոտ հրավիրեց և ասաց՝ «ես ԵԿՄ նախագահ եմ ու ազգային ժողովի պատգամավոր, էլ հաջորդ անգամ անունս չմոռանաս», ինչից հետո հատուկ ներկայացրին Սասուն Միքայելյանին: Ամբողջությամբ՝ Hraparak.am-ում:

ԱԻՆ-ը զգուշացնում է

AIN

Հարգելի քաղաքացինե՛ր, Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից: Տեղեկացնում ենք, որ նախարարությունը հետևողականորեն հետաքննելու է հրդեհների առաջացման պատճառները և հայտնաբերված օրինախախտումների դեպքում՝ կիրառվելու են օրենքով նախատեսված պատժամիջոցներ: Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ադրբեջանցին նորից մռթին կերավ. Սասուն Միքայելյանը՝ Քառօրյա պատերազմի մասին

default (3)

Ապրիլյան պատերազմում հայ ժողովուրդն ապացուցեց, որ՝ ձեռքներդ հեռու, ոտքներդ մի ձգեք, ոտնձգություն չանեք մեր սահմաններին: Այս մասին այսօր` հունիսի 29-ին. Լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ ցույց տվեց Ապրիլյան քառօրյա պատերազմը: «Ապրիլյան պատերազմում հայ ժողովուրդն ապացուցեց, որ՝ ձեռքներդ հեռու, ոտքներդ մի ձգեք, ոտնձգություն չանեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված