05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարկային օրենսգրքի այս փոփոխությունները տնտեսական թռիչք չեն ապահովելու․ Սերգեյ Բագրատյան

Ամենակարևոր առարկությունն այն է, որ տնտեսական թռիչք չեն ապահովելու Հարկային օրենսգրքի այս փոփոխությունները: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ 

«Այսինքն՝ այն, ինչ հանրության լայն շրջանակները սպասում էին, որ հարկային փոփոխության արդյունքում կարող են իսկապես շատ ավելի ազատ և մեծ թափով զբաղվել ձեռնարկատիրությամբ և կարողանան արձանագրել տնտեսական աճի երկնիշ թվեր, կարծում եմ, որ այս փոփոխություններով դա չի արձանագրվելու»,-մեկնաբանեց պատգամավորը։

Սերգեյ Բագրատյանը նշեց, թե տնտեսվարողները շատ բողոքում են վարչարարությունից, բիզնեսի անհարկի միջամտությունից, հարկային մարմիների հետ աշխատանքի դժվարությունից՝ նշելով, որ տվյալ ոլորտի պատասխանատուների հետ չեն կարողանում կապ հաստատել։ 

«Հեռախոսներին չեն պատասխանում՝ ես ինքս ստուգել եմ այս ահազանգերը, նշեմ, որ իսկապես այդպես է: Պետական կառույցներում անհարկի ձգձգումները, հեռախոսներին չպատասխանելը, ինֆորմացիոն աղավաղումը տհաճություն է պատճառում և՛ տնտեսվարողին, թե՛ քաղաքացիներին»,-ասաց նա և նշեց, որ պետական համակարգում մեծամասամբ անբարեխիղճ պատասխանատուներ ունենք։

ԲՀԿ-ական պատգամավորը, խոսելով Հարկային նոր օրենսգրքի մասին, նկատեց, որ եկամտահարկի համահարթեցումը այդպես էլ հանրության մի զգալի մասի համար ընդունելի չդարձավ։ Ըստ նրա, եթե կիրառեին չհարկվող շեմը, այդ դեպքում ընդունելի կլիներ։

«Ցավոք իշխանությունը չլսեց և կիրառեց այնպես, որ հանրային շերտերի դժգոհության առիթ դարձավ։ Չհարկվող շեմ ունենալը հնարավորություն կտար, որ սոցիալական հավասարության սկզբունքները ներդրվեին: Կարևորագույնը սոցիալական արդարությունն է, և դա չի փոխում իրադրությունը»,-ասաց նա։ 

Շրջանառության հարկի շեմը սահմանելով 115 մլն դրամ, ըստ պատգամավորի, բավարար չէ, բայց համեմատելով նախորդի հետ, որ իջեցվել էր 35 մլն դրամ՝ դրական փոփոխություն է։

24 մլն դրամ չհարկվող շեմը, ըստ նրա, միկրոբիզնեսի համար բավարար չէ, բայց դրական ազդեցություն կունենա։

Սերգեյ Բագրատյանը դրական գնահատեց այն, որ շահութահարկի շեմը 20-ից 18% է իջեցվում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ