22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում քաղաքացին շարունակում է տուգանվել, նորից տուգանվել, և ապա տուգանվել՝ տուգանքը չվճարելու համար. Արթուր Ղազինյան

Մեկ Հայաստան ցենտրիստական կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

 

«Չնայած Հայաստանի բոլոր փողոցների, մայրուղիների վրա դված արագաչափերին, ինչպես նաև բոլոր խաչմերուկներում տեղադրված տեսանկարահանող հատուկ տեխնիկայի առկայությանը, հանրապետության ամբողջ տարածքում նկատվում է մահացու ելքով ավտովթարներիև վրաերթերի թվի աճ:

Չկա օր, որ չլսենք մահացու ելքով վթարի կամ վրաերթ մասին, ինչն արդեն ստանում է տագնապալի բնույթ:

Սա հաստատում է երկու հանգամանք.

1. Նշված տեխնիկական միջոցները ոչ մի կապ չունեն երթևեկության կանոնակարգման և ճանապարհային անվտանգության հետ, այլ նպատակ ունեն տուգանքներով հարստահարել ու կեղեքել վարորդներին՝ ապահովելով լրացուցիչ եկամուտներ մասնավոր ընկերությանը, որը, իմիջիայլոց, չփոխվեց իշխանափոխությունից հետո:

2. Ճանապարհային ոստիկանության իրավասություններն ու թվակազմն անթույլատրելի նվազեցված եմ:

Սակայն ի թիվս նշված փաստերի, հարկ եմ համարում նշել, որ հանրապետության փողոցներում իրենց ամբարտավան և լկտի վարքագծով առանձնապես աչքի են ընկնում հասարակության ստորին շերտի ներկայացուցիչները:

Նախկինում այդպիսի վարքագիծ նկատվում էր հասարակության հարուստ և արտոնյալ խավի ներկայացուցիների մոտ (իրավիճակ է փոխվել):

Կարծում եմ սա պայմանավորված է Հայաստանում հռչակված «ժողովրդի իշխանության» հանգամանքով, որտեղ յուրաքանչյուրն իրեն հռչակում է «ժողովուրդ», դնում օրենքից վեր և համարում ամենակարող ու անպատժելի:

Սրան նպաստում է նաև իշխանությունների կողմից իր էլեկտորատի նկատմամբ ցուցաբերվող խիստ լոյալ վերաբերմունքը, «թավիշն ու սերը», որ տարածվում է հասարակության առավելապես ստորին խավի նկատմամբ՝ դառնալով պատանիների, երիտասարդների կյանքի և առողջության սպառնալիք:

Վերջում ցանկանում եմ բոլորս արձանագրենք, որ.

«Հայաստանում քաղաքացին շարունակում է տուգանվել, նորից տուգանվել, և ապա տուգանվել՝ տուգանքը չվճարելու համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ