20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 21, 2019

Սահմռկեցուցիչ պատահար. ջուրը ամուսնու աչքի առաջ քշել-տարել կնոջը

Այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ «Արևաբաց» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող այգեգործական ընկերություն համարվող տների հարևանությամբ հոսող ջրատարը քաղաքացի է ընկել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ […]

Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումները. Արցախի մասին ՀՀ վարչապետի հայտարությունը. Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման ռիսկերը. Արցախի անվտանգությունը:

Ունենք ընդամենը ժամանակավոր դադար

Եռօրյա լարվածությունից հետո  կրքերը, կարծես թե  հանդարտվեցին։ Բայց մենք ունենք ընդամենը ժամանակավոր դադար։ Եթե այս փուլում շատ բաց չխոսենք, չքննարկենք, թե ինչ կատարվեց, ապա հաջորդ փուլերը լինելու են ավելի անկանխատեսելի և ավելի վտանգավոր։ Հերթով փորձենք հասկանալ կատարվածի հիմնական կետերը։ Մենք գործ ունեինք ակնհայտորեն արհեստական լարվածության հետ։ Հասարակությունն ապրում էր բնականոն կյանքով,  և դատարանի որոշումը՝ հայտնի […]

Սյունիքում բախվել են ՊՆ ГАЗ 66-ն ու Ford-ը. կա 1 զոհ, վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են

Սյունիքի մարզում, այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։40-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Կապանի վարչական տարածքոմ, բախվել են Ford մակնիշի 34 RO 666 համարանիշի և ГАЗ 66 մակնիշի ՊՆ 8554 Շ համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]

Դատարանների դռները փակելու կոչ անելով վարչապետը մարդկանց դրդում է հանցագործության /տեսանյութ/

 «Ենթադրություն անել, որ Արցախի ղեկավարությունը կարող է սկսել պատերազմ, կարող է հողեր հանձնել և այդ ամենի մեջ մեղադրել Հայաստանի իշխանություններին, սա միայն անհեթեթություն է։ Այստեղ տրամաբանություն չկա, որ մարդիկ իրենց արյամբ ազատագրած հողերը կարող են զիջել թշնամուն զուտ նրա համար, որ դրա մեջ մեղադրեն Փաշինյանին։ Այս ամենը լուրջ չի, բայց փաթեթավորվեց մեկ ծանրոցի մեջ և […]

Քա՛յլ արա, մերժի՛ր թուրքին

Նիկոլը տապալվել է, ու հիմա իրեն ցնցումներ են պետք, որպեսզի կարողանա հանրության ուշադրությունը շեղել։ Նախկինում նա շեղում էր տնտեսական անհաջողություններից ու արտաքին քաղաքական տապալումներից, իսկ հիմա փորձում է հրեշավոր զարգացումներից շեղել։  Եթե ոմանց թվում է, թե Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը կառավարության նիստերի դահլիճում վերաբերում էր դատական իշխանությանը, ապա նրանք մեծ մասամբ սխալվում են։ Դատարանները սեփական […]

Դատարանների հետ կապված գործողությունները թոզ փչել էր. Ենոքյան /տեսանյութ/

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթում երեք հիմնական մեսիջ տեսա, որ ինքը չի կարողանում վերահսկել դատարանները, Արցախի իշխանություններին և պատերազմի վտանգ կա, որի ընթացքում կարող է տարածքներ հանձնվեն։ Այս երեքը փաթեթավորվեցին և տեղավորվեցին մեկ ելույթի մեջ, սակայն սրանք իրարից անկախ բաներ են»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ Քաղաքագետի խոսքով, սակայն, […]

ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի դատարանների վրա գրոհը

Մայիսի 22-ին խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել։ Նախաձեռնողը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է։ Ստորագրահավաքին միացել են նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության 18 պատգամավորներ։ Արտահերթ նիստի նպատակն է քննարկել Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը։ Ինչպես նաև կքննարկվի վարչապետի հայտարարությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի