22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 21, 2019

Վտանգավոր օպերացիա. Արտակ Զեյնալյանը զգուշացրել է Փաշինյանին. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը դատարանները շրջափակելու «լայվից» հետո հանդիպել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ով թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ զգուշացրել է, որ դա շատ վտանգավոր քայլ կարող է դիտվել՝ հատկապես ԵԽ անդամ երկրի համար, և միջազգային աղմուկից հնարավոր չի լինի խուսափել՝ գումարած բախումների հավանականությունը, բայց Փաշինյանը «զադնի» չի դրել։ «Իմ քայլի» Սայաթ-Նովայի գրասենյակում անմիջապես ֆրակցիայի նիստ է հրավիրվել՝ […]

Բելլա Լալայանն աշխատանքից ազատվել է Հայաստանից տրված ցուցումով. «Փաստ»

Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Բելլա Լալայանին աշ­խատանքից ազատել են: Լալայանին աշ­խատանքից ազատելու փաստացի պատճառը ՀՀ իշխանությունների ուղղա­կի հրահանգն է եղել, քանի որ մամուլի խոսնակը ՖԲ իր էջում քննադատական հայտարարությամբ էր հանդես եկել: Շա­տերը դա որակում Են որպես ՀՀ իշխա­նությունների կողմից ուղղակի միջամ­տություն, և սա այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը բազմիցս […]

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իր ասածը նաև ապացուցել: Վարչապետը շատ կարևոր բան «սղացրեց». Իրատես

Երեկվա մեծ բեմականացման թիկունքում ավելի կարևոր բան տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը խոսեց դատական համակարգը նոր Հայաստանի ձգտումներին համապատասխանեցնելու մասին, սակայն առավել կարևոր բան «սղացրեց» իր ելույթում։ Խոսելով Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրելու մասին, Փաշինյանն ասաց. «Մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց […]

Փաշինյանը հասկանալի դարձրեց ամենահիմարների և միամիտ­ների համար, որ Քոչարյանի գործը ղեկավարում է անձամբ. 168 Ժամ

Դատարանների մուտքը փակելու կո­չով Փաշինյանը ճանաչեց և հասկանալի դարձրեց ամենահիմարների և միամիտ­ների համար, որ Քոչարյանի գործը քաղաքական է, որ այդ գործը ղեկավարում է Փաշինյանն անձամբ, Փաշինյանը բաց կերպով, առանց որևէ բանից ամաչելու, որևէ բան թաքցնելու ճնշում է գործա­դրում ողջ դատական համակարգի վրա, որ նա իր անձնական խնդիրների պատ­ճառով նպատակ ունի ողջ համակարգը փոխել»,- այս մասին […]

Ով կպատկերացներ, որ ազատամարտիկի վրա կթքեն. Իրատես

Ո՞ւմ մտքով կանցներ, որ հանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու հետևից երկուսուկես տասնամյակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրա: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ մի բուռ ժողովրդին կարող են սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանել ու թոռների հետ զբոսանքի դուրս եկած ազատամարտիկին` ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանին, հարձակման թիրախ դարձնել օրը ցերեկով՝ երեխաների աչքի […]

Ինչ են զեկուցել ուժայինները Փաշինյանին, որի արդյունքում վերջինս հրաժարվել է նախկին ագրեսիայից. Փաստ

թերթի տեղեկություններով՝ ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսվեցին կիրակի կեսօրից, բավականին հետաքրքիր ընթացք են ունեցել: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ գրեթե ամբողջ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ, ունեցել մի շարք փակ խորհրդակցություններ: Հայտնի չէ, թե իրականում ինչ են զեկուցել ուժայինները Փաշինյանին, բայց մի բան պարզ է, […]

Նիկոլ Փաշինյանի թերթը էժանագին ու ստոր ստեր է տարածում իմ մասին. Ռուբեն Մելիքյան

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի թերթը էժանագին ու ստոր ստեր է տարածում իմ մասին, քանի որ բարձրաձայնել եմ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հավաքվածների կողմից Աջափնյակի դատարանում դատավորին քաշքշելու ու պատուհան կոտրելու դեպքը։ Այս խայտառակ դեպքը այսքան լավ չէր փաստագրվի, եթե ես այն չբարձրաձայնեի։ Ու ի դեպ հատուկ […]

«Քաղաքական լիգան» կոչ է անում Փաշինյանին և նրա թիմին գիտակցել պահի պատմական լրջությունը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ»  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ռոբերտ Քոչարյանի դատական գործի և դրա շուրջ հասարակական թնջուկը, օրինաչափորեն, ի ցույց է դնում նախահեղափոխական և հետհեղափոխական Հայաստանի իշխանության և հասարակության մեջ տիրող խոր համակարգային արատավոր երևույթները: Մեկ տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ տեղի ունեցող հեղափոխական ալիքի պայքարի գաղափարաբանությունը հենվում էր հին, արատավոր համակարգից ազատվելու և նոր՝ արդար, կենսունակ, ժողովրդավարական համակարգի կերտման […]

Ադրբեջանը գնել է իսպանական Lanza ռադարներ. «Ռազմինֆո»

Ռազմինֆո-ն գրում է. Մայիսի 15-ին ադրբեջանական «Ռադիուս» հաղորդման եթերում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գնդապետ Էլման Շահվելեդովը իր խոսքում նշել է, որ Ադրբեջանն այս տարվանից իր հակաօդային պաշտպանական սպառազինությունը համալրելու է իսպանական INDRA ընկերության արտադրանք Lanza ընտանիքի LTR-25 և MMR տիպի ռադիոլոկացիոն կայաններով։ Հատկանշական է, որ իսպանական այս ընկերությունը 2016-ին Բաքվում մասնակցել էր ռազմարդյունաբերական արտադրանքի ADEX-2016 ցուցահանդեսին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի