Փաշինյանը հասկանալի դարձրեց ամենահիմարների և միամիտների համար, որ Քոչարյանի գործը ղեկավարում է անձամբ. 168 Ժամ
Դատարանների մուտքը փակելու կոչով Փաշինյանը ճանաչեց և հասկանալի դարձրեց ամենահիմարների և միամիտների համար, որ Քոչարյանի գործը քաղաքական է, որ այդ գործը ղեկավարում է Փաշինյանն անձամբ, Փաշինյանը բաց կերպով, առանց որևէ բանից ամաչելու, որևէ բան թաքցնելու ճնշում է գործադրում ողջ դատական համակարգի վրա, որ նա իր անձնական խնդիրների պատճառով նպատակ ունի ողջ համակարգը փոխել»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի նախաձեռնած դատական ոլորտի փոփոխություններին:
Նրա խոսքով՝ Փաշինյանը գնում է պսևդոդատական դիկտատուրայի հաստատման ուղղությամբ՝ քաղաքականորեն մոտիվացված, որպեսզի անձամբ իրականացնի իր անձնական վրեժխնդրությունը Քոչարյանից: «Չկա որևէ անկեղծ, բարեխիղճ կողմ, որը կարող է աջակցել Փաշինյանի այս հակադատական դիկտատուրան: Առավել ևս ծիծաղելի է, որ այն անձն է, ով իշխանության է եկել պետական հեղաշրջման արդյունքում»,- ասել է նա:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: