Բելլա Լալայանն աշխատանքից ազատվել է Հայաստանից տրված ցուցումով. «Փաստ»
Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Բելլա Լալայանին աշխատանքից ազատել են: Լալայանին աշխատանքից ազատելու փաստացի պատճառը ՀՀ իշխանությունների ուղղակի հրահանգն է եղել, քանի որ մամուլի խոսնակը ՖԲ իր էջում քննադատական հայտարարությամբ էր հանդես եկել:
Շատերը դա որակում Են որպես ՀՀ իշխանությունների կողմից ուղղակի միջամտություն, և սա այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ն երբեք չի խառնվում Արցախի ներքին խնդիրներին: Այն, որ Լալայանին աշխատանքից ազատել են ՀՀ իշխանությունների հասցեին արված հայտարարության պատճառով, գրեթե ոչ ոք չի հերքում:
Ավելին՝ փաստացի դրա վառ վկայությունը նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի մեկնաբանություններն են մամուլում, որով վերջինս, ըստ էության, հավաստում է այդ փաստը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :