22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ են զեկուցել ուժայինները Փաշինյանին, որի արդյունքում վերջինս հրաժարվել է նախկին ագրեսիայից. Փաստ

թերթի տեղեկություններով՝ ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսվեցին կիրակի կեսօրից, բավականին հետաքրքիր ընթացք են ունեցել:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ գրեթե ամբողջ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ, ունեցել մի շարք փակ խորհրդակցություններ: Հայտնի չէ, թե իրականում ինչ են զեկուցել ուժայինները Փաշինյանին, բայց մի բան պարզ է, որ խոսքը վերաբերել է սահմանային լարվածությանն ու թշնամու հնարավոր ագրեսիային:

Զեկուցվել է նաև, որ մայիսի 20-ին Ադրբեջանը 10 հազար հոգանոց զինավարժություններ է սկսում (սկսել), ինչն իր հերթին ակնհայտ ռիսկային երևույթ է: Թերթի տեղեկություններով, հենց այս հանգամանքով, ինչպես նաև մասնակիցների սակավությամբ է պայմանավորված այն փաստը, որ երեկ արդեն Փաշինյանը փոխել էր հռետորաբանությունը և էյֆորիկ ու ագրեսիվ հայտարարություններից ու կոչերից անցում կատարել առավելապես կառուցողական դաշտ:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նա ի սկզբանե նախատեսած իր ելույթի տեքստը մեծամասամբ փոխել էր և ներկայացրել լրիվ ուրիշ տարբերակ»:

Այս եւ այլ ուշագրավ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ