Դատարանների հետ կապված գործողությունները թոզ փչել էր. Ենոքյան /տեսանյութ/
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթում երեք հիմնական մեսիջ տեսա, որ ինքը չի կարողանում վերահսկել դատարանները, Արցախի իշխանություններին և պատերազմի վտանգ կա, որի ընթացքում կարող է տարածքներ հանձնվեն։ Այս երեքը փաթեթավորվեցին և տեղավորվեցին մեկ ելույթի մեջ, սակայն սրանք իրարից անկախ բաներ են»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Քաղաքագետի խոսքով, սակայն, սահմանադրորեն Փաշինյանը չպետք է վերահսկի դատարանները, նույնիսկ կարիք չկա, որ նա վերահսկի Արցախի իշխանություններին։
«Այստեղ ուրիշ խնդիր կա, այն է, որ մինչև հիմա Արցախի և Հայաստանի ղեկավարությունները միշտ ունեցել են նույն ծագումնաբանությունը՝ Արցախի հարցի պայքարում։ Հիմա Հայաստանում եկել է մի իշխանություն, որը կարծես կտրել է այդ գենետիկ կապը, դժվար է համադրում աշխատանքները, բայց պետք է փորձել համադրել»,- ասաց Ենոքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: